Friday 18 April 2014

Հասարակ իրիկուն է, աղմկոտ փողոց...

Հասարակ իրիկուն է, աղմկոտ փողոց...
Սովորական դարձած ձայներ են շշնջում ականջիս: Լռում եմ, չգիտեմ ինչ խոսեմ։ Ուղեղս, հոգիս ,աչքերս խոսում են, իսկ շուրթերս ներս են քաշում ծխախոտի թույնը։ Տարօրիկնակ է... ինչ- որ բան եղավ։ Կարծես` տանը չեմ, այլ շրջում եմ փողոցներով։ Ուզում եմ վերադառնալ ու կրկին շնչել ։ Կարոտել եմ էն հին ու ջերմ ժամանակները, որ հիմա խորթ են դարձել։ Էս մտքերն են, որ դարձրին ինձ ուժեղ, իսկ հիմա ստիպում են ընկնել նորից։ Ընկնել այնտեղ, ուր ոչինչ չկա, ուր փոխվել է կյանքը` դառնալով ներկա : Կյանքը մեզ համար կռիվ ա դարձել, ծնվել ենք կռվելու համար, կռվում ենք իսկական ապրելու համար...

No comments:

Post a Comment