Friday 1 August 2014

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում (նախագիծ 4)

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում Է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ ՀՀ-ն ունի հանքատեսակների պաշարներ՝ մետաղային և ոչմետաղային: Մետաղային-մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝ պղինձ (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ), մոլիբդեն(Քաջարան, Ագարակ), ոսկին(Սոտք, Մեղրաձոր, Դրմբոն), կապար, ցինկ, ալյումինի հումք(Փամբակի և Մեղրու լեռնաշղթաներ): Սև մետաղներից է երկաթը(Սվարանց, Հրազդան, Աբովյան): Ոչմետաղային-տուֆ(Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան), բազալտ, անդեզիտ, կրաքար, մարմար, պեզա, օբսիդիան, պեռլիտ, գրանիտ(Սյունիքի և Լոռու մարզեր) և զանազան կավեր: Հանրապետության սննդի զարգացմանը նպաստում է նաև կերակրի աղը և հանքային աղբյուրները (Ջերմուկ, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառ և Զուառ): ՀՀ-ում հիմանականում բնօգտագործումը տեղի է ունենում ոչ ռացիոնալ ձևով, դա էլ նշանակում է, որ ՀՀ-ում բնօգտագործումը բերում է մեծ վնասների: Հնարավոր չէ, չօգտագործել բնությունը, բայց այնուամենայնիվ պետք է այն օգտագործենք ռացիոնալ, աշխատելով քիչ վնաս հասցնել բնությանը: Օրինակ ամբողջ աշխարհում դեռ 6-րդ դարից սկսած հատվում են միլոնավեր ծառեր, թուղթ արտադրելու համար: Եվ մի թե, սա անխնահ բնօգտագործման օրինակ չէ, կարելի է ավելի քիչ օգտագործել թուղթը և այդպիսով խնայել բնությունը: Իսկ ՀՀ-ում որպես օրինակ կբերեմ ծառերի հատումը և դրանց փոխարեն ինչ-որ շինություններ կառուցելու օրինակը, նաև փայտը, որպես վառելանյութ օգտագործելը, կարելի է փայտի փոխարեն վառել աթար, որը վառելով դուք բնության վնաս չեք տա, այլ ավելին կազատվեք ավելորդ գոմաղբից: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերության հասցված մյուս վնասը պոչամբարների կառուցումն է, որտեղ կուտակվում են տարբեր թունավոր քիմիական տարրեր: Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են թվով 19 պոչամբարներ, որոնցում կուտակված է շուրջ 220 մլն մ3 ապարներ:
trachkan-waterfall-armeniaԸնդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև ջրային ռեսուրսները` հատկապես գետերը: Մասնավորապես գետերի աղտոման հիմնական պատճառ են դառնում պոչանքները, որոնք կուտակվելով պոչմաբարներում, ժամանակ ընթացքում թափվում են գետերի մեջ: ՀՀ-ում հետաքրքրին այն է, որ պոչամբարները շատ մոտ են կառուցված գետերին: Պոչամբարների հետևանքով աղտոտված գետեր է համարվում Ողջին, որի հովտում մոտավոր հաշվարկներով կան 150 մլն տ պոչանք, որոնք պարունակում են թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, պղինձ, մոլիբդեն և այլն: Էկոլոգիական ճգնաժամային վիճակում է գտնվում նաև Դեգեդ գետը, որի աղտոտման պատճառ են դառնում Ալավերդու պղնձաձուլական և Ախթալային լեռնահարստացուցիչ կոմբինատները: Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ:
Գեոէկոլոգիական հետևանքները ներկայանում են շրջակա միջավայրի ամբողջական փոփոխությունների տեսքով, որը վնասում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները: Առաջին հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, որը արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածին հանքավայրեր նույնպես օգտագործվում են, քանի որ, պոչամբարների մեջ կան բազում օգտակար հանծոներ: Հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % է կորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%: Երկրորդ հիմնախնդիրն այն է, որ շինանյութային ռեսուրսների տարածման շրջանները համընկնում են գյուղատնտեսական առավել արժեքավոր հողահանդակների հետ և շրջանառությունից դուրս են բերում դրանց:

ՀՀ Էներգետիկա (Նախագիծ 5)

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական,տնտեսական,իրավական ,կազմակերպական ,մեթոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է,որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար տնտեսապես հիմնավորված գներով,որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում ,ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:
ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը նպատակաուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը:Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության ճյուղերի համաչափ
զարգացում և այդ ենթատեքստում էներգետիկան` որպես հասարակության զարգացում ապահովող կարևորագույն ոլորտ, իր որակական և քանակական
զարգացումներով կոչված է ապահովելու երկրի առաջընթացն ու տնտեսության զարգացումը:
Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդկՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ։ 2010 թ. ապրիլից «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ ի նոր էներգաբլոկի շահագործումը տարեկան կտրվածքով էլեկտրաէներգետիկ համակարգում ստեղծում է շուրջ 14 14.5 մլրդ դրամ հաշվարկային դրական արդյունք, որն էլ հնարավորություն է տվել ծածկել 2010 թ. ապրիլի 1 ից գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացող տարբերությունը։ Սա հնարավորությունս տեղծեց էլեկտրաէներգիայի վաճառքի վերջնական սակագինը թողնել անփոփոխ` չնայած ռեսուրսների թանկացմանը։ Հարկ է նշել նաև, որ հանրապետությունում գործող ՋԷԿ երի համեմատ նոր էլեկտրակայանն ունի բնապահպանական բարձր ցուցանիշներ։ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություների միջև 2010 թվականին կնքված պայմանագրով իրականացնել մոտ 4.5 մլրդ դոլարի ներդրում և կառուցել եվրոպական անվտանգության չափանիշներին համապատասխան էներգաբլոկ, որը հնարավություն կունենանա բնական հաշվարկով տարեկան արտադրել մոտ 7.5 մլրդկ Վտ ժամ էլեկտրաէներգիա։
Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
Բնությունից տրված բոլոր այն տարրերն ու երևույթները(ուժերը), որոնք օգտագործելով` մարդիկ կարողանում են ստանալ էլեկտրաէներգիա կոչվում են էներգակիրներ: Դրանցից ամենատարածվածներն են` քամիները, հոսողջրերը, փայտը, ածուխը, գազը, միջուկային վառելիքը և այլն:Հիդրոէլեկրակայնների (ՀԷԿ) աշխատանքը հիմնված է հոսող ջրի էներգիայի վերափոխման վրա: ՀԷԿ-եր հիմնականում կառուցում են գետերի վրա, դրանց զուգահեռ կառուցելով նաև ամբարտակներ ու ջրամբարներ: ՀԷԿ-երի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է երկու նախապայման` շուրջտարյա կայուն հոսք և մեծ թեքություն ունեցող գետ: Ներկայումս ամողջ աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը ստացվում է ՀԷԿ-երից: ՀՀ-ում կա մեկ ատոմակայան,երկու ՋԷԿ և200-ից ավելի ՀԷԿ-եր որոնց միջոցով ենք ստանում էներգիա:Էներգիայի ստանալու աղբյուրները նավթն ու բնական գազն են ,որոնք բացակայում են ՀՀ-ում:ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում:Այն բավարարում է ներկա պահանջարկի 40 տոկոսը:Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով ,սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ոչ ցանկալի աղդեցություն ունենալ բնական միջավայրի վրա:

Ի՞նչ ազդեցություն ունի բնության վրա Էներգիայի ստացման պրոցեսը:
Գիտնականները ապացուցել են, որ ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ է եղել, քան ներկայումս, ինչը նպաստել է փարթամ ծառային բուսականության գոյության համար: Բուսազանգվածի մնացորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի: Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա:Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:
Էլեկտրաէներգիան ստանալու այլընտրանքային ինչ հնարավորություն ունի ՀՀ-ն այլընտրանքային էներգիա ստանալու:Ինչպես եք պատկերացնում ՀՀ էներգիայի ապագան:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապես շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի:Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:Էներգիա ստանալու ավանդական եղանակներից բացի կան նաև այլընտրանքային էներգիայի այլընտրաքային աղբյուրներն են`արևի էներգիան,քամու էներգիան,գեոթերմալ էներգիան,ջրի էներգիան,ալկոհոլային վառելիք կամ կենսազանգվածը,կենսագազի էներգիան,ջէկերը,հէկերը և աէկները:Քանի որ ՀՀ-ում բացակայում է ածուխ,բնական գազ և նավթ վառելիքաէներգետիկ երեք հիմնական պաշարները անվերջ չեն և նրանց ներմուծելը այլ երկրներից դժվար է և թանկ արժե:Էներգիա ստանալու այլընտրաքային եղանակներից օգտվելու համար անհրաժեշտ է պայմաններ:
Քամու էներգիա:Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի :Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը ,որը կարելի է ստանալ քամու օգնությամբ:Պարզվել է,որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է ,որ կարող է լրովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները:Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական ,ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում քան երկիր մակերևույթի կամ ծովային քամիները:Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով ,որ այն անընդհատ չէ,անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ`հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:Հայաստանում կան քամու էներգիայի օգտագործման լուրջ հնարավորություններ:
Արևային էներգիա:Յուրաքանչյուր 20 րոպեյի ընթացքում երկիրն հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկիրների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային:Հաշվի առնելով այն հանգամանքը ,որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է,ինչպես նաև այն հանգամանքը ,որ էկոլոգիապես շատ մաքուր է 20-րդ դարի երկրորդ կեսից մարդիք սկսեցին մեթոդներ մշակել ,որպեսզի արեգակնային էներգիան փոխակերպեն էլեկտրական էներգիայի:Հայաստանում արևից էներգիա ստանալը զարգացման փուլում է և հեռանկարներ ունի:

Ի՞նչպես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):
Անհրաժեշտ է էլեկտրականության և ջրի խնայողության գաղափարը տարածել հայ հասարակության մեջ: Պետք է հաշվել ռեսուրսները և տնտեսել դրանք: Էներգախնայողությունն ապրելակերպ է, ինչն էապես նպաստում է բնապահպանական խնդիրների լուծումը: