Sunday 31 May 2015

Հայ-հռոմեական պատերազմը: ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎԵՐԱԾՎՈՂ ՆԱՀԱՆՋԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Տիգրան Մեծը չեզոքություն էր պահպանում իր աներոջ՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի (Ք.ա. 111-63թթ.) ու Հռոմի միջև Միհրդատյան պատերազմներում(Ք.ա. 89-63թթ.), սակայն դա bավարար չի լինում Արևելքում նվաճումներ ձեռնարկած Հռոմի հետ առճակատումից խուսափելու համար:
Տեղեկանք. Միհրդատյան պատերազմների թատերաbեմը Փոքր Ասիան էր, որտեղ Հռոմը ձգտել է տարածքներ գրավել, իսկ Պոնտոսն իր ազդեցությունը պահպանելու համար խոչընդոտել է դրան:
  Առաջին պատերազմը (Ք.ա. 89-84թթ.) սկսել է Միհրդատ Զ-ն: Պոնտոսի bանակը նվաճել է Սև ծովի առափնյա տարածքները և Հունաստանը, սակայն հռոմեական զորքերը հաջողությամb կասեցրել են նրանց առաջխաղացումը: 
  Երկրորդ պատերազմը Ք.ա. 83-81թթ. էր:
   Երրորդ պատերազմը (Ք.ա. 74-63թթ.) դարձյալ սկսել է Միհրդատը, սակայն հռոմեական զորքերը` զորավար Լուկուլլոսի գլխավորությամբ, դուրս են մղել նրան իր սեփական երկրից: Ծանր պարտություն կրած Միհրդատն ապաստանել է Հայաստանում Ք.ա. 71թ.: Միհրդատ Զ-ին Հռոմին չհանձնելու պատրվակով Ք.ա. 69թ. գարնանը Լուկուլլոսն առանց Հռոմի Սենատի հավանության` զորքը մտցրել է Հայաստան: Դրանով Միհրդատյան պատերազմները վերածվել են Հայ-հռոմեական պատերազմի:
Պատմական տեղեկանք.
Միհրդատին, ՙոր վախեցած էր ու փախստական, Տիգրանը՝ հայոց թագավորը, ընդունեց, հավատը նրա գործերին ամրապնդեց, բեկվածին բարձրացրեց, հուսալքվածին քաջալերեց՚:
Կիկերոն ՙԳնեոս Պոմպեոսի գերագույն
 հրամանատարության մասին՚ ճառից
Ներխուժումը
Պատերազմի սկիզբը խոստումնալից էր հռոմեացիների համար: Հայաստան երխուժելու պահը հարմար էր, քանի որ հայոց բանակը գտնվում էր տերության հարավային սահմանամերձ շրջաններում (Փյունիկիայում), որտեղ պաշարել էր Պտղոմայիսը` իր որդիների անունից Սելևկյան գահին հավակնող Սելենե թագուհու նստավայրը: Հռոմեական բանակի Հայաստան ներխուժելու լուրը Տիգրան Բ-ն ստանում է Պտղոմայիսը գրավելուց անմիջապես հետո: 
Հայոց այրուձիի ՙանակնկալը՚
Հռոմեական բանակի առաջխաղացմանը խոչընդոտելու համար 2-3 հազարանոց հեծյալ զորամասով նրանց վրա է գրոհում Ծոփքի բդեշխ Մեհրուժանը: Կարծելով, թե բդեշխի հեծելագունդը հայոց բանակի առաջապահ ուժերն են, Լուկուլլոսն ամբողջ բանակը շարում է մարտակարգով: Փաստորեն գրոհի անդրադարձմանը մասնակցում է ամբողջ հռոմեական բանակը: Իրենց պարտքը կատարելով` մարտում զոհվում են բազմաթիվ քաջ հայորդիներ, այդ թվում նաև Մեհրուժան իշխանը, բայց փոքր զորամասը զգալի վնաս է հասցնում հակառակորդին:
   Տիգրան Մեծը արքայական 6000 հոգանոց թիկնապահ (դրանիկ)հեծելազորով, ավելի քան հազար կիլոմետրանոց ռազմերթ կատարելով, շտապ վերադառնում է Հայաստան: Դրանիկ գունդը Հայաստան է հասնում մայրաքաղաք Տիգրանակերտի պաշարման ժամանակ և թագավորական գանձերն ու կանանոցը դուրս բերելու համար հանդուգն գրոհով ճեղքում է հռոմեական զորքերի պաշարման օղակը, մտնում Տիգրանակերտ ու նույն կարգով դուրս գալով՝ փայլուն կատարում առաջադրանքը: Տեղեկանալով, որ հայկական հեծյալ զորամասն իր հետ տարել է քաղաքում պահվող ամենաարժեքավոր գանձերը, հռոմեական զինվորները նախկին ոգևորությամբ չեն շարունակում պաշարումը: Դա Մանկայոս (Մամիկ)զորավարի գլխավորությամբ մայրաքաղաքում մնացած փոքրաթիվ զորամասին հնարավորություն է տալիս վեց ամիս շարունակ հետ մղել հռոմեացիների գրոհները:
   Հայոց այրուձիի նորանոր ՙանակնկալներից՚ խուսափելու համար հռոմեացիները բուն քաղաքը շրջապատում են ավելի քան չորս մետր բարձրությամբ պատնեշով: Պատնեշի շուրջը փորվում է ավելի քան չորս մետր խորությամբ ու նույնքան էլ լայնությամբ խրամ, որով պաշարվածները զրկվում են դրսի հետ հաղորդակցվելու հնարավորությունից, սակայն այս միջոցառումներն էական արդյունք չեն տալիս: Հռոմեական հսկայական բանակը, չկարողանալով գրավել անառիկ (25 մետրանոց պարսպով պաշտպանված) Տիգրանակերտը, ամիսներ շարունակ փաստացի անգործության է մատնվում: Դրանով հայկական կողմը ժամանակ է ստանում՝ հակառակորդի հանկարծակի ներխուժումով պայմանավորված անբարենպաստ իրավիճակը շտկելու համար:
Ռազմավարական ծրագրի մշակումը
Թեև Տիգրան Բ-ն ուներ պատերազմի վարման հայոց ավանդական ծրագիրը, որն արդարացրել էր նախկին բազմաթիվ պատերազմներում, սակայն պատերազմի ռազմավարական ծրագրի մշակման ժամանակ ավելորդ չի համարում տեսակցել շուրջ մեկուկես տարի Հայաստանում ապրող Միհրդատ Զ-ի հետ: Մերձամարտում լեգեոնների առավելությունները նկատի ունենալով՝ Միհրդատը խորհուրդ է տալիս խուսափել վճռական ճակատամարտից և հեծելազորի հանկարծակի հարձակումներով խոչընդոտել նրանց առաջխաղացմանը: Առաջարկվող ռազմավարության կիրառման դեպքում Տիգրանակերտի անկումն անխուսափելի էր լինելու, քանի որ նորակառույց մայրաքաղաքում զենքի և սննդի անհրաժեշտ պաշարներ չկային: Պարզ էր, որ հերոսության օրինակներ ցույց տվող քաղաքը չէր կարողանա երկար դիմադրել: Տիգրանն, անշուշտ, գիտակցում էր, որ երկարատև հյուծիչ ռազմերթից հետո Փյունիկիայից Հայաստան վերադարձող զորամասերն ուժերի վերականգնման համար դադարի կարիք են զգում, սակայն պետք էր օր առաջ օգնել պաշարվածներին:
Պատերազմի առաջին փուլը
Հռոմեացիների թիկունքում ռազմական գործողություններ ծավալելու համար Միհրդատի տրամադրության տակ հետևակային զորամասեր են դրվում, իսկ Տիգրան Բ-ն Ատրպատականի և Ադիաբենեի թագավորների, Աղվանքի ու Վիրքի, ինչպես նաև իրեն հպատակ քոչվոր արաբների զորքերով Ք.ա. 69թ. հոկտեմբերին Տիգրանակերտի մոտ ճակատամարտ է տալիս հռոմեացիներին: 
   Դարանի լեգեոնների (12000-15000 մարդ) հարձակումով՝ հռոմեացիները հանկարծակիի են բերում հայոց բանակի գումակը պաշտպանող ուժերին: Մարտակարգի խախտում թույլ չտալու համար հայոց արքան նահանջի հրաման է արձակում և ջախջախումից փրկում գլխավոր ուժերը:
  Հայոց բանակի արագ և կազմակերպված նահանջն անակնկալ էր հռոմեացիների համար, և, իրավիճակը ճիշտ գնահատել չկարողանալով, Լուկուլլոսը չի համարձակվում երկար հետապնդել նահանջող հայկական բանակին: Ինչպես և պետք էր սպասել, ճակատամարտից քիչ անց հռոմեական բանակը գրավում, սարսափելի թալանի է ենթարկում Տիգրանակերտն ու քաշվում Կորդուք՝ ձմեռելու:
Հաղթանակ բերող նահանջ
Ք.ա. 69/68թ. ձմեռը հռոմեական բանակն օգտագործում է հանգստի համար, իսկ հայկական բանակը նոր ուժեր է կուտակում։ Անցկացված զորահավաքով իր ուժերը համալրելով՝ Տիգրանը հիմնականում վերականգնում է պատերազմի նախորդ շրջանի կորուստները: Կարճ ժամանակում մեծաթիվ ու մարտունակ բանակ է ստեղծվում (2/3-ը` հետևակ և 1/3-ը` հեծյալ): Պատերազմի դասերը հաշվի առնելով՝ զորքը վարժեցվում է լեգեոնների դեմ մարտի վարման նոր համակարգով: Մարզումների արդյունավետությունը բարձրացնելու համար այս աշխատանքներին ներգրավվում են հռոմեական բանակի հետ պատերազմելու մեծ փորձ ունեցող պոնտական զորահրամանատարները: Որոշվում է խուսափել վճռական ճակատամարտից և անսպասելի հարվածներով հյուծել հակառակորդի ուժերը: Շատ շուտով այս համարձակ մարտավարությունը տալիս է սպասված արդյունքը:
Արմատական բեկումը
Ք.ա. 68թ. գարնանը հռոմեական բանակը շարժվում է դեպի Արտաշատ, որի գրավումը ռազմավարական հաջողություն կլիներ: Հռոմեական բանակն առաջ էր շարժվում՝ ավերելով շրջակա բնակավայրերը: Լուկուլլոսը հույս ուներ, որ երկիրը հետագա ավերածություններից զերծ պահելու և Արտաշատը պաշտպանելու համար հայոց բանակը վճռական ճակատամարտի դուրս կգա:
  Այդ պահին Տիգրան Բ-ն հերթական համարձակ քայլի է դիմում, որը նորարարություն էր ռազմարվեստում. նահանջող ուժերը միավորելու և մեկ բռունցք դարձնելու փոխարեն բանակը բաժանվում է երկու մասի:
   Հայոց արքան գլխավորում է այրուձին, իսկ Միհրդատը՝ հետևազորը: Հեծելազորը համարձակ հարձակումներ է գործում հռոմեական զորքի վրա, սակայն խուսափում մերձամարտի (վճռական ճակատամարտի) ներքաշվելուց: Հայտնվելով ամենաանսպասելի կողմերից՝ այն գրեթե անընդհատ հարվածների տակ էր պահում Հայկական Տավրոսի լեռներն անցնող հռոմեական բանակի երթային դասավորության թևերը: Սրընթաց գրոհները ոչ միայն էապես խոչընդոտում էին հռոմեացիների առաջխաղացմանը, այլև հուսալքում հռոմեացի զինվորներին: Օրական 20-25 կմ-ի փոխարեն հռոմեացիները առաջ էին շարժվում 3-4 կմ միջին արագությամբ (տե՜ս քարտեզը): Այդ ընթացքում Միհրդատը հետևազորի ուժերով կարողանում է խափանել հռոմեական բանակի մատակարարումը:
  Այս ամենի շնորհիվ Արևելքի տիրակալը ոչ միայն վերջնականապես չեզոքացնում է հռոմեացիների հանկարծակի հարձակման հետևանքները, այլև նրանցից խլում նախաձեռնությունը: Ռազմական գործողություններն ընթանում էին լեռնային կտրտված տեղանքում, որտեղ անհրաժեշտ հետախուզական տվյալները ստանալու համար Լուկուլլոսը հաճախ դադարեցնում էր առաջխաղացումը: Այսպիսի դադարներից մեկն էլ ճակատագրական է լինում հռոմեացիների համար:
Հաղթանակը
Արածանի գետին հասնելով` Լուկուլլոսը չորս օր չի համարձակվում գետանցման հրաման արձակել, և դրա իրական պատճառը ոչ թե գետն անցնելու դժվարությունն էր, այլ անընդհատ զորաշարժերով հակառակորդին ապակողմնորոշած հայոց բանակի մասին հետախուզական տվյալների բացակայությունը: Լուկուլլոսի մտավախությունն անհիմն չէր, քանի որ տեղանքի գրեթե բոլոր արգելքները հաղթահարելիս հռոմեացիները դժվարությունների էին հանդիպում: Հենց Արածանիի գետանցման ժամանակ էլ հայոց այրուձին գրոհում է նրանց վրա, մարտ պարտադրում՝ մնալով նետաձգության հեռավորության վրա:
  Մարտի սկզբում գրոհը սկսած մարդերի (նետաձիգ) և իբերների (նիզակակիր) հեծելագնդերը նահանջում են տարբեր ուղղություններով և խաբուսիկ զորաշարժով բեկում հռոմեացիների՝ առանց այն էլ հապճեպորեն շարված մարտակարգը: Նահանջելով՝ նրանք մարտադաշտը բացում են Մեծ Հայքի ու Ատրպատականի ծանրազեն (սուսերակիր) հեծելազորի գործողությունների համար, որոնք նոր գրոհ են ձեռնարկում մարտակարգը խախտած հռոմեացիների վրա: Գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հռոմեացի զինվորների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար հայոց թեթևազեն հեծելազորն օգտագործում է թունավոր ու ճանկավոր (հավանաբար` նաև եռաթև) նետեր: Ոչ երկարատև մարտի վերջում հայոց հեծելազորը նույն հաջողությամμէլ նահանջում է: Համարձակ գրոհից ապշահար եղած հռոմեական բանակի հրամանատարը չի համարձակվում հետապնդել ՙնահանջող՚ հայոց հեծելազորին:
   Կրկին մարտադաշտը մնում է հռոմեացիներին, բայց այս մարտն էապես տարբերվում է Տիգրանակերտի ճակատամարտից: Հռոմեական բանակն այնքան ծանր դրության մեջ է ընկնում, որ Արածանին անցնելուց մի քանի օր անց զինվորները խռովություն են բարձրացնում: Արտաշատում հսկայական գանձեր ու փառք խոստացող Լուկուլլոսի հրամաններին չենթարկվելով՝ նրանք հրաժարվում են շարունակել ճանապարհը: Դա Տիգրան Մեծի կիրառած ռազմավարության հաղթանակն էր: Վճռական ճակատամարտում պարտություն չկրած հռոմեական բանակը, նպատակին չհասնելով, սկսում է նահանջել, այսինքն` պարտություն է կրում պատերազմում:
  Հռոմեական բանակն այնքան արագ էր նահանջում, որ Տիգրանը չի հասցնում հեծելազորը միավորել հետևազորին և միասնական բանակով հասնել ու վերջնականապես ջախջախել հակառակորդի բարոյալքված բանակը: 
Պատմական տեղեկանք. ՙՄենք ինքներս վերջերս վարել ենք Հայոց թագավոր Տիգրանի դեմ երկարատև և ծանր պատերազմ (grave bellum), քանզի նա անօրենություններ գործելով մեր դաշնակիցների հանդեպ, կարելի է ասել, պատերազմ է սանձազերծել մեր դեմ:     Եվ նա անձամբ ինքնին շատ զորեղ (կորովալից) էր և մեր տերության ոխերիմ թշնամուն՝ Պոնտոսից վտարված Միհրդատին իր զորքերով և իր թագավորության մեջ պաշտպանեց: Ետ մղվելով Լուկիոս Լիկինիոս Լուկուլլոսի՝ քաջարի այրի և իմպերատորի կողմից, նա իր զորքերի մնացորդներով պահպանեց թե՜ իր թշնամական ոգին մեր հանդեպ, թե՜ իր նախկին մտադրությունները... Այսպիսով նա (Տիգրանը), որը ինքը Հռոմի ժողովրդի թշնամին էր,
որն ընդունել էր մեր չարագույն ոսոխին իր տերության մեջ, որը բախման մեջ էր մտել մեզ հետ, որը մարտի էր բռնվել, որը պայքարեց գրեթե տիրակալության համար, այժմ թագավորում է և օգտվում բարեկամի և դաշնակցի կոչումից, որոնց նա ինքը իր զենքով բռնացել էր՚:
Կիկերոն, Հատված ՙԻ պաշտպանություն Պուμլիոս Սեստիոսի՚ ճառից
Եզրակացություն
Երկրորդ Պունիկյան պատերազմում կարթագենցի տաղանդավոր զորավար Հաննիբալի անհաջողությունից հետո տարբեր երկրներում ուղիներ էին որոնում անպարտելի համարվող հռոմեական լեգեոնների դեմ պայքարի արդյունավետ եղանակներ գտնելու համար: 
  Համաշխարհային ռազմարվեստում Ք.ա. 70-68թթ. Հայ-հռոմեական պատերազմի նշանակությունն այն է, որ գործնականում ապացուցվեց.որոշակի պայմաններում հռոմեական բանակի բոլոր մարտավարական առավելությունները կարող են չեզոքացվել ռազմավարական հմտությամբ:
Տեղեկանք. Ք.ա. 53թ. հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսի գլխավորած հռոմեական բանակը ներխուժում է Պարթևական տերության տարածքը և գրավում նրան պատկանող Միջագետքի անապատային շրջանները: Նահանջելով՝ պարթևները ոչ միայն հակառակորդին չեն թողնում հասնել էական արդյունքների, այլև ստեղծված բարենպաստ պայմաններում հնարավորություն են ստանում հզոր հարձակումով ջախջախել նրանց: Պարթևական զորավար Սուրենը, ճակատամարտում զոհված հռոմեական զորավարի գլուխը կտրելով, այն ուղարկում է Արտաշատ, որտեղ Արևելքի արքայից արքա Արտավազդ Բ-ի (Ք.ա. 55-34թթ.) մոտ հյուրընկալվել էր Պարթևստանի Օրոդես թագավորը:
   Կրասոսի անփառունակ արշավանքից ընդամենը մեկ տարի անց (Ք.ա. 52թ.) հռոմեական մեկ այլ զորավար Հուլիոս Կեսարի դեմ համանման ռազմավարություն են կիրառում Վերցինգետորիկի գլխավորությամբ պայքարի ելած գալլերը, որոնք այս հնարքները լայնորեն համատեղում էին գիշերային մարտերի հետ: 



Այսպիսով, աշխարհակալ Հռոմի դեմ Ք.ա. 70-68թթ. Հայ-հռոմեական պատերազմում հաջողությամբ կիրառված տիգրանյան ռազմավարությունն այն աստիճան համապիտանի էր, որ ընդամենը երկու տասնամյակում առնվազն երկու անգամ ընդօրինակվեց, իսկ հետագայում Հռոմի դեմ պատերազմող գրեթե բոլոր ժողովուրդների պայքարի պարտադիր հայեցակարգի վերածվեց

A Test on English Proverbs

Q1. Below are sentences that are the paraphrasing of proverbs.

In each case, encircle the proverb that matches with the
paraphrasing best :( 2 marks for each item)
1. Usually people of the same type tend to be together.
(a) A bird in the hand is worth two in the bush.
(b) Birds of a feather flock together.
(c) Every bird likes his own nest best.
(d) Eagles catch no flies.
2. Sometimes things are not as valuable as they appear to be.
(a) All that glitters is not gold.
(b) Liberty is better than gold.
(c) Today gold, tomorrow dust.
(d) Where gold speaks every tongue is silent.
3. You must always try not to plan the successful results of something
until those results actually occur.
(a) Divide and rule.
(b) Life is not a bed of roses.
(c) Good finds good.
(d) Don't count your chickens before they are hatched.
4. One should take care of one's own family, friends, or fellow citizens
before helping other people.
(a) You reap what you sow.
(b) Nothing hurts like the truth.
(c) Charity begins at home.
(d) It takes two to tango.
5. Don't form an opinion about something based on appearance alone.
(a) We soon believe what we desire.
(b) Don't judge a book by its cover.
(c) Seeing is believing.
(d) Two wrongs don't make a right.
6. When there is evidence of a problem, then there probably is a
problem.
(a) Where there is smoke, there is fire.
(b) A burnt child dreads the fire.
(c) Of two evils choose the least.
(d) Out of the frying pan, into the fire.
24
7. People in general think that nothing can be accomplished without
effort.
(a) Look before you leap.
(b) No man can serve two masters.
(c) No pain, no gain.
(d) To run one's head against a stone wall.
8. When you hurry too much, you are likely to do a poor job, and you
may waste time doing it over.
(a) It is hard to please all parties.
(b) Necessity knows no law.
(c) Misfortunes never come alone.
(d) Haste makes waste.
9. When a group of people with the same goals work together, they can
accomplish more than individuals can do.
(a) Misery loves company.
(b) Too many cooks spoil the broth.
(c) In unity there is strength.
(d) Two's company, but three's a crowd.
10.It's better not to try to improve something that is already satisfactory.
(a) Make hay while the sun shines.
(b) Leave well enough alone.
(c) Strike while the iron is hot.
(d) Don't cry over split milk.
Q2 Complete the following: (3 marks for each item).
1. Actions speak louder than words.
2. If you can't beat them, join them.
3.  Easy come, easy go.
4. You can't teach old dog new tricks.
5. A friend in need is a friend indeed.
6. One man’s meat is another man's poison.
7. A cat has nine lives. For three he plays, for three he strays, and for the last three he stays.
8. Blood is thicker than water.
9. When the cat's away the mice will play.

Saturday 30 May 2015

Մասնագիտական կողմնորոշում

Քանի որ ես դեռ չունեմ մասնագիտական կողմնորոշում, ապա կխոսեմ իմ նախընտրած առարկաների եւ զբաղմունքների մասին:
Դպրոցում նախընտրածս առարկան պատմությունն է: Դպրոցից դուրս զբաղվում եմ բասկետբոլով եւ, կարող եմ ասել, որ դա ինձ մոտ ստացվում է: Ինչ-որ արհեստի չեմ տիրապետում: Իսկ դպրոցն ավարտելուց հետո կծառայեմ, պարտքս կկատարեմ, եւ վերադառնալուց հետո միայն կզբաղվեմ մասնագիտությանս հարցով: Որպես մասնագիտություն հետաքրքրված եմ առեւտրային հարաբերություններով:

Friday 29 May 2015

Եվրասիա

Եվրասիան Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 միլիոն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%։ Բնակչությունը՝ 4,947 (2010) միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը։
«Եվրասիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1883 թ.-ին։
Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում,միայն ծայր հարավարևելյան կղզիների մի հատվածն է գտնվում Հարավային կիսագնդում։ Եվրասիայի առավել զանգվածային մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում։ Մայրցամաքը արևմուտքից արևելք ձգվում է 16 հազ. կմ, հյուսիսից հարավ՝ 8 հազ. կմ։
Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։ Ասիային բաժին է ընկնում մայրցամաքի ընդհանուր տարածքի 80﹪-ը/44,3մլն.քառ.կմ/, իսկ Եվրոպային 20﹪/10.5լմն.քառ.կմ/։ Ասիան Եվրոպայից պայմանականորեն բաժանող սահմանն անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային ափով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան ծով։ Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։
Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է։

Մակերևույթ
Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։
Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։ Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն Լավրասիա մայրցամաքի մի կտորը։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը հնագույն Գոնդվանա մայրցամաքի մասերն են։ Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով՝ Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալը։ Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։ Այսիպիսով՝ Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով։Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ.), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ.) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ. է)։

Հնդկաստան

Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտովհնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետըսանսկրիտերեն կոչվել է Սինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան(Հինդ անվանն ավելացնելով -ստան վերջածանցը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է Հինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաևհայերին՝ արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայումընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։ 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց Հնդկաստանի Հանրապետությունանգլերեն, որը պաշտոնական լեզուն էր, Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։ Այդ անվանումն առաջացել է արիների հին հնդկական Բհարթա ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «Մահաբհարաթա» էպոսիհիմքում) տարաբնակեցման շրջանի (Ջամնա և Սաթլեջ գետերի միջագետքը)Բհարաթավարշի («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։

Աշխարհագրական բնութագիր

Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից՝ Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ² է։ Տարածքի շուրջ 3/4-ը հարթավայրեր են ու սարահարթեր։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում՝ Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները (բարձրությունը մինչև 8126 մետրՆանգապարբատ լեռը) և Կարակորումը։
Հնդկաստանը բաժանվում է աշխարհագրական երեք հիմնական մասերի՝ Հիմալայները կամ լեռնային շրջան, Գանգեսի հարթավայրը և Հնդստան թերակղզին։ Հիմալայները ձգվում են 2400 կմ տարածության վրա, արևմուտքիցային մեծ հարթավայր, երբ նրա մեջ են ներառնում երկրի հյուսիսում գտնվող բոլոր հարթավայրերը՝ Ռաջաստանից մինչև Բենգալիա։ Հնդստան թերակղզին, որի արևմտյան ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը, ընդհանուր անունով հայտնի են Մալաբարյան և Կոնկանյան ափ անունով։ Նրանց սահմանը հանդիսանում է Գոայի լայնությունը (զուգահեռականը), որից հյուսիս ընկած է Կոնկանյան ափը, հարավ՝ Մալաբարյան ափը։ Իսկ արևելյան ափը ողողում են Բենգալյան ծոցի ջրերը և կոչվում են Կորոմանդելյան ափ։


Հնդկաստանի մշակույթն ու ավանդույթները
 ձևավորվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես զավթիչների, այնպես էլ ներգաղթի ավանդույթներիազդեցության տակ:

Ժամանակակից Հնդկաստանի մշակույթը, կրոնն ու ավանդույթները շատ բազմազան են, միաժամանակ, պահպանում են ազգային ինքնատիպությունը:India2 Այն յուրահատուկավանդույթների և ինքնատիպ մշակույթի երկիր է: Եթե պատրաստվում եք մեկնել Հնդկաստանճամփորդության, կարևոր է ծանոթանալ նրանցսովորություններին, այլապես կարող եք անհարմար դրության մեջ ընկնել: Կինն իրավունք չունի ձեռքով բարևել հնդիկին, դա վիրավորանք է համարվում: Բավական է միայն ձեռքերը մոտեցնել ծնոտին և գլխով անել, ասելով' <<Նամաստե>>: Տղամարդիկ կարող են ձեռքով բարևել`  ի նշան բարեկամության:Հնդկաստանում ընդունված չէ ձեռքը դնել մյուսի ուսին, կարևոր չէ, կին, թե տղամարդ:India

Եթե ծանոթանում եք հնդիկի հետ, հիշեք, որ նրա անունը մի քանի մասից է բաղկացած: Առաջինը նրա անունն է, երկրորդը' հոր, կրոնական խմբի և բնակության վայրի: Ազգանունը հնդիկների համար նշանակություն չունի: Ամուսնացած կինը կրում է իր անունը և ամուսնու անունը:
Կան շարժումներ, որոնք տեղացիները կարող են ընդունել որպես վիրավորանք: Չի կարելի ցուցամատով ցույց տալ որևէ ուղղությամբ, չի կարելի զգացմունքներ ցույց տալ ուրիշների ներկայությամբ, օրինակ, գրկել, համբուրել հասարակական վայրում: Այս ավանդույթներն ու սովորույթները խստորեն պահպանվում են

Պարույր Սևակ

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝Զանգակատունգյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Ընտրած բանաստեղծություն Սևակից
ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ 
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում…
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…
Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…
Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…
Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում…
Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես… և տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառիՂազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխիհամալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
 


Ընտրած բանաստեղծություն Իսահակյանից

Արագածին


Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։