Wednesday 28 May 2014

Ես Կարողանում եմ...

Խոսքի մշակույթ

Կարողանում եմ գրավոր շարադրել մտքերս, Վերլուծություն կատարել,համեմատություն անել

Գրականություն (թվարկել կարդացած ստեղծագործությունները ).

Հովհաննես Թումանյանի`Թմկաբերդի առումը,Լոռեցի Սաքոն,Մի կաթիլ մեղրը,Փարվանա,

Ավետիք Իսահակյան ՝Լիլիթ, Համբերքի Չիբուխ, Աբու Լալա Մահարի

Լևոն Շանթ ՝Հին Աստվածներ, Ռուզան

Եղիշե Չարենց՝ Լուսամփոփի պես աղջիկ, Ես իմ անուշ Հայաստանի, Մահվան Տեսիլ


Անգլերեն

Ինչ-որ չափով հասկանում եմ անգլերեն, զարգացրել եմ բառապաշարս, կարողանում եմ կարդալ և քննարկել կարդացածս տեքստը,զարգացրել եմ գրելու հմտությունս, դեռ ձեռք չեմ բերել լսելու և հասկանալու կարողությունը ,վստահ եմ որ մյուս տարում ձեռք կբերեմ:


Մաթեմատիկա

Սովորել եմ` հանրահաշվական արտահայտություններ և գործողություններ, նույնական ձևափոխություններ,բնական թվեր,եռանկյունաչափական առնչություններ,թվային հաջորդականություններ,թվաբանական և երկրաչափական պրոգրեսիա:


Պատմություն

Սովորել եմ բանավոր պատմել պատմության դասերը, գիտեմ բոլոր թագավորությունների մասին,որոնք եղել են Հայաստանում,գիտեմ արքաներին և իրենց կառավարման թվերը,կարողանում եմ դեպքերը դասավորել ըստ ժամանակագրության:Որոշ լրացուցիչ տեղեկություններ եմ ստացել, որոնք գրքում չեն եղել:


էկոլոգիա

Սովորել եմ պահպանել մաքրություն` իմանալով աղբի վնասակարության մասին,իմացել եմ ածուխ,նաֆթ,գազ վառելիքային ռեսուրսները,իմացել եմ ծառերի հատման վնասակարության մասին,սովորել եմ,թե ինչպես կարողենք ստանալ էներգիա`արևից,ջրից,քամուց,ջերմությունից:


Արվեստ

Ծանոթացել եմ շատ արվեստագետների գործերին, օրինակ` Միքելանջելոի,Լեոնարդո Դավինչիի,Դյուրերի,Բոտիչելիի,Վան Գոգի: Իմացել եմ,թե ինչ է վերածնունդը,իմպրեսիոնիզմը,սյուրեալիզմը:


Ակումբը՝ վրացախոսների

Ընտրովի առարկաներ՝ վրացերեն, պատմություն(հանվել է)

Ֆիզկուլտ՝ Բասկետբոլ, Ձեռքի գնդակ

Գծային Ֆունկցիա

1) Գծային Ֆունկցիա

Մեկ փոփոխականով ամեն մի բազմանդամ փոփոխականի յուրաքանչյուր արժեքի դեպքում ընդունում է մեկ թվային արժեք:

2) Առաջին աստիճանի ֆունկցիայի արժեքների տիրույթ

Առաջին աստիճանի ֆունկցիան կարող է ընդունել ցանկացած իրական արժեք:Այսինքն՝ առաջին աստիճանի ֆունկցիայի արժեքների տիրույթը իրական թվերի բազմություն է:

3) Առաջինաստիճանիֆունկցիայի աճումը և նվազումը:

y=ax+b ֆունկցիան 0-իցմեծ արժեքների համար աճող է, իսկ 0-իցփոքր արժեքների համար նվազող:

4) Առաջին աստիճանի ֆունկցիայի գրաֆիկը (y= ax+b) ուղիղգիծ է՝ ա)

եթե a գործակիցը դրական է ապա կոորդինատային հարթության մեջ ձախից դեպի աջ շարջվելիս ֆունկցիայի գրաֆիկը բարձրանում է վերև

բ) եթե a գործակիցը բացասական է ապա կոորդինատային հարթության մեջ ձախից դեպի աջ շարժվելիս ֆունկցիայի գրաֆիկը իջնում է ներքև:

Լևոն Շանթ

Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության մեջ առանձնանում է դրամատուրգիան, որը հայ գրականության բացառիկ արժեքներից է: Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սկյուտարի (թաղամաս Կոստանդնուպոլսում), 1884–1891թթ.՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում, 1892–1899 թթ, սովորել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ:
1899 թ.-ից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական խմբակին: 
1911թ.-ից Շանթը դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Էսայան վարժարաններում. 1915–1919թթ.-ին ապրել է Եվրոպայում: Գրողը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր. եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 
 
1920թ.-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական պատվիրակությունը: 1921թ.-ից ապրել է արտասահմանում. եղել է ուսուցիչ: 
 
1890-ական թվականներին Շանթը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը, որտեղ արտահայտել է երազային սիրո գեղեցկության ու պատրանքի, կյանքի և իդեալի, իսկ «Մնաք բարովի իրիկունը» (1891թ.), «Երազ օրեր» (1894թ.), «Դուրսեցիները» (1895թ.), «Վերժին» (1897թ.), «Դերասանուհին» (1899թ.), «Կինը» (1912թ.) վիպակներում՝ սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության մոտիվներ: 
 
Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ առավելապես պայմանավորված է նրա դրամատուրգիայով: «Եսի մարդը» (1904թ.), «Ուրիշի համար» (1905–1906թթ.), «Ճամբուն վրա» (1909թ.) դրամաներում շոշափել է անհատի ու հասարակության փոխհարաբերության, բարոյականության խաթարման, եսի և անձնազոհության խնդիրներ:
 
Հայ գրականության մեջ ոչ մի ստեղծագործության այնքան չեն անդրադարձել ու մեկնաբանել, որքան Շանթի «Հին աստվածներ»-ին (1909թ.), որը և´ փիլիսոփայական դրամա է, և´ պատմական ողբերգություն: Երկի պատմական հենքում IX դարի դեպքերն են, որտեղ արտացոլվել են աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողությունների ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներ, որոնք մեծ արձագանք են գտել հայ հասարակության մեջ: Շանթն ընդգծել է հերոսների՝ Աբեղայի և Վանահոր կերպարների հակադրությունը. մեկը հայացքն ուղղում է դեպի անցյալը՝ սկզբնականը, մյուսը՝ անհայտը՝ ապագան: «Հին աստվածներ» դրաման նոր որակ էր հայ գրականության մեջ՝ որպես զգացմունքի, հարափոփոխ տրամադրությունների և ապրումների, մարդու ազատության տենչանքի արտահայտություն:
 
«Կայսրը» (1916թ.), «Շղթայվածը» (1921թ.), «Ինկած բերդի իշխանուհին» (1923թ.), «Օշին Պայլ» (1932թ.) դրամաները նույնպես պատմական ողբերգություններ են, որտեղ արծարծվել են ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ, նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ: 
 
Շանթի դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են: Նրա արվեստը հենվել է կեցության փիլիսոփայության վրա, որտեղ գեղարվեստական իրականությունը սոսկ խորհրդանիշ է աննյութականն ընկալելու համար: 
 
«Հին աստվածները», «Կայսրը» և «Շղթայվածը» բազմիցս բեմադրվել են հայ թատրոնում:
 
Շանթը զբաղվել է նաև հոգեբանությամբ: 1945թ. լույս է ընծայել «Հոգիները ծարավի» հոգեբանական վեպը, որտեղ շոշափել է ընտանիքի, կնոջ, տղամարդու և բարոյականության հարցեր: Գրել է նաև հայոց լեզվի դասագիրք («Լուսաբեր»՝ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ), գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատություններ («Գրքեր և մարդիկ», 1905թ., «Սեռն ու նյութը բանահյուսության», 1926թ.), կատարել թարգմանություններ (Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլն): 
 
Երևանում Շանթի անունով կոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է փոստային նամականիշ:

Իսահակյան Ավետիք

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ – 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:  Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:  Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:  Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:  XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:  1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։  Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։  Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։