Wednesday 28 May 2014

Ես Կարողանում եմ...

Խոսքի մշակույթ

Կարողանում եմ գրավոր շարադրել մտքերս, Վերլուծություն կատարել,համեմատություն անել

Գրականություն (թվարկել կարդացած ստեղծագործությունները ).

Հովհաննես Թումանյանի`Թմկաբերդի առումը,Լոռեցի Սաքոն,Մի կաթիլ մեղրը,Փարվանա,

Ավետիք Իսահակյան ՝Լիլիթ, Համբերքի Չիբուխ, Աբու Լալա Մահարի

Լևոն Շանթ ՝Հին Աստվածներ, Ռուզան

Եղիշե Չարենց՝ Լուսամփոփի պես աղջիկ, Ես իմ անուշ Հայաստանի, Մահվան Տեսիլ


Անգլերեն

Ինչ-որ չափով հասկանում եմ անգլերեն, զարգացրել եմ բառապաշարս, կարողանում եմ կարդալ և քննարկել կարդացածս տեքստը,զարգացրել եմ գրելու հմտությունս, դեռ ձեռք չեմ բերել լսելու և հասկանալու կարողությունը ,վստահ եմ որ մյուս տարում ձեռք կբերեմ:


Մաթեմատիկա

Սովորել եմ` հանրահաշվական արտահայտություններ և գործողություններ, նույնական ձևափոխություններ,բնական թվեր,եռանկյունաչափական առնչություններ,թվային հաջորդականություններ,թվաբանական և երկրաչափական պրոգրեսիա:


Պատմություն

Սովորել եմ բանավոր պատմել պատմության դասերը, գիտեմ բոլոր թագավորությունների մասին,որոնք եղել են Հայաստանում,գիտեմ արքաներին և իրենց կառավարման թվերը,կարողանում եմ դեպքերը դասավորել ըստ ժամանակագրության:Որոշ լրացուցիչ տեղեկություններ եմ ստացել, որոնք գրքում չեն եղել:


էկոլոգիա

Սովորել եմ պահպանել մաքրություն` իմանալով աղբի վնասակարության մասին,իմացել եմ ածուխ,նաֆթ,գազ վառելիքային ռեսուրսները,իմացել եմ ծառերի հատման վնասակարության մասին,սովորել եմ,թե ինչպես կարողենք ստանալ էներգիա`արևից,ջրից,քամուց,ջերմությունից:


Արվեստ

Ծանոթացել եմ շատ արվեստագետների գործերին, օրինակ` Միքելանջելոի,Լեոնարդո Դավինչիի,Դյուրերի,Բոտիչելիի,Վան Գոգի: Իմացել եմ,թե ինչ է վերածնունդը,իմպրեսիոնիզմը,սյուրեալիզմը:


Ակումբը՝ վրացախոսների

Ընտրովի առարկաներ՝ վրացերեն, պատմություն(հանվել է)

Ֆիզկուլտ՝ Բասկետբոլ, Ձեռքի գնդակ

No comments:

Post a Comment