Հեղափոխական դասականության հիմնադիր Ժակ Լուի Դավիդը Ֆրանսիական արվեստի զարգացման վրա հսկայական ազդեցություն ունեցավ (1748-1825): Ծնվել է Փարիզում 1748թ. օգոստոսի 30-ին: 1766-74-ին սովորել է Փարիզի գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում` պատմանկարիչ Ժ.Մ.Վիենի մոտ, 1775-80-ին` Իտալիայում, ուր մոտիկից ծանոթացել է անտիկ արվեստին:
Նա գաղափարական մեծ ձգտումների, փայլուն ստեղծագործական նվաճումների նկարիչ էր, այն ժամանակների երկրի գեղարվեստական կյանքի փայլուն կազմակերպիչը: Լինելով բուրժուական միջավայրի ծնունդ` Դավիդը գտնվում էր հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքում: Նա կոնվենտի անդամ էր, Ռոբեսպիերի բարեկամը, քվեարկել էր թագավորի մահապատժի օգտին:
Նրա գործունեությունն սկսվել էր մինչև հեղափոխությունը: Լինելով նպատակամետ, հաստատակամ, եռանդուն անձնավորություն` Դավիդը երեք անգամ մրցանակաբաշխության ներկայացրեց իր աշխատանքները և, այնուամենայնիվ, ստացավ Իտալիա ուղևորություն կատարելու իրավունք:
Դավիդ նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները ներշնչված են ակադեմիական դպրոցի ավանդույթներով: Անտիկ աշխարհի և Վերածննդի արվեստի դասական նմուշների ներգործության տակ, Վիենի` անտիկ աշխարհի և նվիրյալ հետևորդներից մեկի ղեկավարությամբ, Դավիդի ստեղծագործական դեմքը խիստ փոխվում է: Նա հրաժարվում է դիցաբանական թեմաներից և դիմում հին հռոմեական պատմությանը: Մյուս կողմից` նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դիմանկարը:
Նախահեղափոխական շրջանում ստեղծած իր պատմական նկարներում Դավիդը փառաբանում էր իրենց անձնական բարօրությունը հասարակական պարտքին զոհաբերող հերոսներին: Այսպիսով, նա կոչ էր անում հերոսության, ինքնահրաժարման` հանուն հայրենիքի, կոչ էր անում անվեհերության և արիության, որոնց իդեալները նա տեսնում էր անտիկ աշխարհում: Դավիդի հերոսներն անվեհեր, խիզախ ստոիկներ են: Նրանք անսասան են մահվան դեմ:
Դավիդի լավագույն ստեղծագործություններից են հեղափոխական ժամանակների դիմանկարները, այդ թվում (1794): Ավանդույթը Դավիդի անվան հետ է կապում դիմանկարը (1795): Ճշմարտացի են նաև ուշ շրջանի դիմանկարները, որոնք Դավիդն ստեղծել է վտարանդության մեջ` Բրյուսելում: Ծերացող նկարիչն այնտեղ բնակություն է հաստատում նապոլեոնյան բանակների ջախջախումից և Բուրբոնների վերականգնումից հետո, որոնք չկարողացան նրան ներել Նապոլեոնին նվիրված լինելու և հատկապես այն պատճառով, որ քվեարկել էր Լյուդովիկոս 16-ի մահապատժի օգտին:
Ողորմություն խնդրող Բելիսարիսը (1780թ.)
Մարատի մահը (1793 թ.)
No comments:
Post a Comment