Friday 29 May 2015

Հայաստանի մարզ: Կոտայք

Կոտայք, մարզ Հայաստանում։ Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը։
Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնԾաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Այս մարզը ջերմասեր բույսերի մշակման համար հարմար չէ, իր բարձր դիրքի պատճառով։ Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլը, կաղամբը, գազարը։ Զարգացած է էքստենսիվ անասնապահություն, հիմնականում խոշոր եղջերավոր։
Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Կոտայքի մարզը ԽՍՀՄ տարիներին ուներ զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որը այժմ գրեթե վերացել է։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ ԱրզնիՀանքավան,ԾաղկաձորԱղվերան։ Անտառապատ է մարզի կենտորանական շրջանը։ Տեղումները տատանվում են 400-ից 800 մմ։ Մարզկենտրոն Հրազդանում տեղումները 750 մմ են։
Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում,Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հյուսիսում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։
Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժածլավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։ Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։ Շրջանի տերիտորիայի մեծ մասում տեղանքի թեքությունները 8°–ից չեն անցնում, ուստի տնտեսական յուրացման համար համեմատաբար դյուրին են։
Գետերից ՀրազդանըԳետառըԱզատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը 3032 մ) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ա դարչնագույն հողերը։ Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։ Լավ են արտահայտված բնական-լանդշաֆտային գոտիները։

No comments:

Post a Comment