Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտովհնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետըսանսկրիտերեն կոչվել է Սինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան(Հինդ անվանն ավելացնելով -ստան վերջածանցը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է Հինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաևհայերին՝ արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայումընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։ 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց Հնդկաստանի Հանրապետություն, անգլերեն, որը պաշտոնական լեզուն էր, Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։ Այդ անվանումն առաջացել է արիների հին հնդկական Բհարթա ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «Մահաբհարաթա» էպոսիհիմքում) տարաբնակեցման շրջանի (Ջամնա և Սաթլեջ գետերի միջագետքը)Բհարաթավարշի («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։
Աշխարհագրական բնութագիր
Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից՝ Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ² է։ Տարածքի շուրջ 3/4-ը հարթավայրեր են ու սարահարթեր։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում՝ Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները (բարձրությունը մինչև 8126 մետր, Նանգապարբատ լեռը) և Կարակորումը։
Հնդկաստանը բաժանվում է աշխարհագրական երեք հիմնական մասերի՝ Հիմալայները կամ լեռնային շրջան, Գանգեսի հարթավայրը և Հնդստան թերակղզին։ Հիմալայները ձգվում են 2400 կմ տարածության վրա, արևմուտքիցային մեծ հարթավայր, երբ նրա մեջ են ներառնում երկրի հյուսիսում գտնվող բոլոր հարթավայրերը՝ Ռաջաստանից մինչև Բենգալիա։ Հնդստան թերակղզին, որի արևմտյան ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը, ընդհանուր անունով հայտնի են Մալաբարյան և Կոնկանյան ափ անունով։ Նրանց սահմանը հանդիսանում է Գոայի լայնությունը (զուգահեռականը), որից հյուսիս ընկած է Կոնկանյան ափը, հարավ՝ Մալաբարյան ափը։ Իսկ արևելյան ափը ողողում են Բենգալյան ծոցի ջրերը և կոչվում են Կորոմանդելյան ափ։
Հնդկաստանի մշակույթն ու ավանդույթները ձևավորվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես զավթիչների, այնպես էլ ներգաղթի ավանդույթներիազդեցության տակ:
Ժամանակակից Հնդկաստանի մշակույթը, կրոնն ու ավանդույթները շատ բազմազան են, միաժամանակ, պահպանում են ազգային ինքնատիպությունը:
Եթե ծանոթանում եք հնդիկի հետ, հիշեք, որ նրա անունը մի քանի մասից է բաղկացած: Առաջինը նրա անունն է, երկրորդը' հոր, կրոնական խմբի և բնակության վայրի: Ազգանունը հնդիկների համար նշանակություն չունի: Ամուսնացած կինը կրում է իր անունը և ամուսնու անունը:
Կան շարժումներ, որոնք տեղացիները կարող են ընդունել որպես վիրավորանք: Չի կարելի ցուցամատով ցույց տալ որևէ ուղղությամբ, չի կարելի զգացմունքներ ցույց տալ ուրիշների ներկայությամբ, օրինակ, գրկել, համբուրել հասարակական վայրում: Այս ավանդույթներն ու սովորույթները խստորեն պահպանվում են
No comments:
Post a Comment