Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում Է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ ՀՀ-ն ունի հանքատեսակների պաշարներ՝ մետաղային և ոչմետաղային: Մետաղային-մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝ պղինձ (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ), մոլիբդեն(Քաջարան, Ագարակ), ոսկին(Սոտք, Մեղրաձոր, Դրմբոն), կապար, ցինկ, ալյումինի հումք(Փամբակի և Մեղրու լեռնաշղթաներ): Սև մետաղներից է երկաթը(Սվարանց, Հրազդան, Աբովյան): Ոչմետաղային-տուֆ(Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան), բազալտ, անդեզիտ, կրաքար, մարմար, պեզա, օբսիդիան, պեռլիտ, գրանիտ(Սյունիքի և Լոռու մարզեր) և զանազան կավեր: Հանրապետության սննդի զարգացմանը նպաստում է նաև կերակրի աղը և հանքային աղբյուրները (Ջերմուկ, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառ և Զուառ): ՀՀ-ում հիմանականում բնօգտագործումը տեղի է ունենում ոչ ռացիոնալ ձևով, դա էլ նշանակում է, որ ՀՀ-ում բնօգտագործումը բերում է մեծ վնասների: Հնարավոր չէ, չօգտագործել բնությունը, բայց այնուամենայնիվ պետք է այն օգտագործենք ռացիոնալ, աշխատելով քիչ վնաս հասցնել բնությանը: Օրինակ ամբողջ աշխարհում դեռ 6-րդ դարից սկսած հատվում են միլոնավեր ծառեր, թուղթ արտադրելու համար: Եվ մի թե, սա անխնահ բնօգտագործման օրինակ չէ, կարելի է ավելի քիչ օգտագործել թուղթը և այդպիսով խնայել բնությունը: Իսկ ՀՀ-ում որպես օրինակ կբերեմ ծառերի հատումը և դրանց փոխարեն ինչ-որ շինություններ կառուցելու օրինակը, նաև փայտը, որպես վառելանյութ օգտագործելը, կարելի է փայտի փոխարեն վառել աթար, որը վառելով դուք բնության վնաս չեք տա, այլ ավելին կազատվեք ավելորդ գոմաղբից: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերության հասցված մյուս վնասը պոչամբարների կառուցումն է, որտեղ կուտակվում են տարբեր թունավոր քիմիական տարրեր: Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են թվով 19 պոչամբարներ, որոնցում կուտակված է շուրջ 220 մլն մ3 ապարներ:Գեոէկոլոգիական հետևանքները ներկայանում են շրջակա միջավայրի ամբողջական փոփոխությունների տեսքով, որը վնասում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները: Առաջին հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, որը արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածին հանքավայրեր նույնպես օգտագործվում են, քանի որ, պոչամբարների մեջ կան բազում օգտակար հանծոներ: Հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % է կորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%: Երկրորդ հիմնախնդիրն այն է, որ շինանյութային ռեսուրսների տարածման շրջանները համընկնում են գյուղատնտեսական առավել արժեքավոր հողահանդակների հետ և շրջանառությունից դուրս են բերում դրանց:
No comments:
Post a Comment