Friday 18 April 2014

Վրաստանի դեսպանը, Վրաստանն ու մեր վրաց ընկերները

Ինչպես գիտես ես սովորում եմ վրացերեն: Դասերը շատ հետաքրքիր են անցնում ու բազմաբովանդակ:
Ապրիլի 14-ին, կրթահամալիրի ավագ-դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ մեր ակումբի՝ Վրացախոսների բաց դասը: Ներկա էր տիար Բլեյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին և դեսպանատնից այլ աշխատողներ: Դասի ընթացքում խոսեցինք մեր նախագծերի, կայքի, բլոգի, Դպիրի մասին: Լավագույն վրացերեն իմացողներին՝ Սամվելին ու Սոնային նվերներ տվեց դեսպանը: Նա շատ տպավորված էր և ուրախ, որ մեր կրթահամալիրում աշակերտները հնարավորություն ունեն սովորելու վրացերեն:
Մայիսին պետք է մասնակցենք Թբիլիսիում կայանալիք «Ընթերցում ենք Ռուսթավելի» մրցույթին և արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Վստահ ենք, որ մրցույթին պատշաճ կներկայացնենք Հայաստանն ու կրթահամալիրը:
Շուտով՝ մի քանի օրից նաև կայցելել Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները: Անհամբեր սպասում ենք մեր վրաց ընկերներին:

No comments:

Post a Comment