Friday 18 April 2014

Առաջին աշխարհամարտ կամ առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին Համաշխարհային Պատերազմը մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկն է։ Պատերազմին ներգրավվեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը։ Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո։
Պետությունների գլխավոր նպատակը.
Անտանտ (Եռյակ միություն)
Ֆրանսիա
Լուծել 1870 թԳերմանիայից կրած պարտության վրեժը
Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը
Մեծ Բրիտանիա
Պահպանել իր գաղութները
Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները
Ռուսաստան
Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում
Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։
Քառյակ դաշինք
Գերմանիա -
Ձեռք բերել նոր գաղութներ
Հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում
Օսմանյան կայսրություն
Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը
Ավստրո-Հունգարիա
Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին
Իտալիա (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ)
Ընդլայնել գաղութների տարածքը
Բուլղարիա (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ) -
Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում
Պետությունները, բացի նշված քաղաքական նպատակներից, հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։ Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները։ Մյուս՝ փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավակնություններ, հարեցին այս կամ այն կողմին ինքնապաշտպանության նպատակով։

1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը։

No comments:

Post a Comment