Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակոթյուն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի
է տարանջատել գյուղի, քաղաքի, մարզի, երկրի, տարածաշրջանի, աշխարհամասի, մայրցամաքի և նույնիսկ Երկիր
մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։
Ազգաբնակչություն տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում
է
միայն
պետության
բնակչությանը։
Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն։ Աշխարհի բնակչության
վերարտադրության
գործընթացը
տեղի
է
ունենում
բացառապես
բնակչության
բնական
շարժի
միջոցով։
Բնակչության
բնական
շարժը
բնակչության
թվի
փոփոխությունն
է
(աճը
կամ
նվազումը),
որը
տեղի
է
ունենում
բնական
եղանակով՝
ծննդի
ու
մահի
հետևանքով։
Բնակչության
բնական
վերարտադրության
(շարժի)
ցուցանիշներն
են՝
ծնելիությունը,
մահացությունը
և
դրանց
տարբերությունը՝
բնական
աճը։
Դրանք
հաշվարկվում
են
ինչպես
բացարձակ
ցուցանիշներով
(ծնվածների
և
մահացածների
թվով),
այնպես
էլ
հարաբերական
ցուցանիշներով`
տոկոսներով
(%, յուրաքանչյուր
100 մարդու
հաշվով)
կամ
պրոմիլեներով
(‰, յուրաքանչյուր
1000 մարդու
հաշվով)։ Ի տարբերություն
ամբողջ
աշխարհի,
առանձին
երկրների
և
տարածաշրջանների
բնակչության
թվի
աճը
և
սերունդների
հերթափոխումն
ու
նորացումը
տեղի
են
ունենում
ոչ
միայն
բնական
շարժի,
այլ
նաև
մեխանիկական
շարժի
հաշվին:
Այսինքն`
տվյալ
երկիր
կամ
տարածաշրջան
ժամանածների
և
այնտեղից
մեկնածների
թվաքանակների
տարբերության
արդյունքում
փոփոխվում
են
դրանց
բնակչության
թիվը,
բնական
շարժի
և
կազմի
ցուցանիշները։
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված
է
բնակչության
բնական
վերարտադրության
ռեժիմը
(վարքը)։ Առանձնացնում են բնակչության
վերարտադրության
երեք
ռեժիմ՝
պարզ,
ընդլայնված
և
նեղացված։
Պարզ
վերարտադրության
դեպքում
ծնելիության
և
մահացության
ցուցանիշները
հավասար
են,
այսինքն
բնակչության
թիվը
չի
փոփոխվում
և
բնական
աճ
չկա։
Ընդլայնված
վերարտադրության
դեպքում
ծնելիության
ցուցանիշը
գերազանցում
է
մահացության
ցուցանիշին,
և
տեղի
է
ունենում
բնակչության
թվի
աճ։
Նեղացված
վերարտադրության
դեպքում
մահացության
ցուցանիշը
գերազանցում
է
ծնելիության
ցուցանիշին,
և
բնակչության
թիվը
նվազում
է։
Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի
է
բաժանել
երկու
հիմնական
տիպերի։
Առաջին
տիպին
են
պատկանում
Եվրոպայի
և
Հյուսիսային
Ամերիկայի
տնտեսապես
զարգացած
երկրները։
Այդ
երկրներին
բնորոշ
է
բնական
աճի
միջինից
(1,1% կամ
11‰) համեմատաբար
ոչ
բարձր
ցուցանիշները։
Բնակչության
բնական
աճը
բացասական
է
(նեղացված
վերարտադրություն),
և
արդյունքում
տեղի
է
ունենում
բնակչության
թվի
նվազում՝
դեպոպուլյացիա։
Եթե
նման
վիճակը
պահպանվում
է
երկար
տարիներ,
այն
ընդունված
է
գնահատել
որպես
ժողովրդագրական
ճգնաժամ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին
են
պատկանում
Ասիայի,
Աֆրիկայի
և
Լատինական
Ամերիկայի
զարգացող
երկրները։
Այդ
երկրներին
բնորոշ
են
ծնելիության
և
բնական
աճի
միջինից
բարձր
ցուցանիշները
և
մահացության
համեմատաբար
ցածր
կամ
չափավոր
ցուցանիշներ
(20‰-ից
ոչ
պակաս)։ Եթե այժմ աշխարհում
միջին
հաշվով
մեկ
ընտանիքում
հաշվվում
է
3-4 երեխա,
ապա
Աֆրիկայի
և
Ասիայի
հետամնաց
ագրարային
երկրներում՝
6-7 երեխա։
Արդյունքում
բնակչության
բնական
աճը
լինում
է
դրական
(ընդլայնված
վերարտադրություն),
իսկ
երբ
բնակչության
թիվը
գերազանցում
է
ընդլայնված
վերարտադրության
նորման
խոշոր
չափերով,
այդ
երևույթը
կոչվում
է
«ժողովրդագրական
պայթյուն»։
Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական,
քարոզչական
և
այլ
միջոցառումների
համակարգ
է,
որոնց
օգնությամբ
պետությունն
իր
համար
ցանկալի
ուղղությամբ
ներգործում
է
բնակչության
բնական
շարժի
(ամենից
առաջ
ծնելիության)
վրա։
Բնակչության թվի և կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար
աշխարհի
գրեթե
բոլոր
պետություններում
պարբերաբար
(հինգ
կամ
տասը
տարին
մեկ)
կազմակերպվում
են
ընդհանուր
մարդահամարներ։
No comments:
Post a Comment