Saturday 31 January 2015

Հայ նոր գրականություն՝ ռոմանտիզմ և ռեալիզմ. ա) հայ ռոմանտիկները՝ Աբովյան, Մուրացան, Րաֆֆի բ) ռեալիստները՝ Պարոնյան, Զոհրապ, Շանթ


Դարաշրջանի հոգևոր արժեքների, ռոմանտիկական աշխարհընկալման ընդհանրացումը Աբովյանի հարուստ գրական ու գիտական ժառանգությունն է։ Գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններում («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», «Սրբաճեմ ոտից Տեառն գթութեանց», «Զգացմունք ցաւալի սրտիս…», «Զի՞նչ այս դառն հարուած…», «Գարուն» և այլն) անդրադարձել է անհատի և հայրենիքի ճակատագրերին, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրություններին։ Աբովյանը մտորել է գեղարվեստական գրականությանը համապատասխանեցնելու նոր ժամանակների պահանջներին, աշխարհաբարը ժողովրդին հասկանալի գրականւթյան լեզու դարձնելու մասին։

Մուրացան

 Հայկական ուշ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչը Մուրացան է։ Նրա առաջին գեղարվեստական գործը «Ռուզան կամ Հայրենասէր օրիորդ» (1881) պատմառոմանտիկական դրաման է։ «Հայ բողոքականի ընտանիքը» (1882), «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885), «Չհաս է» (1886) վիպակներում մերժել է այլադավանությունը՝ այն համարելով ազգը տրոհող չարիք։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Ի՞նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886), «Հարուստները զուարճանում են» (1888) վիպակներում քննադատել է բուրժուական բարքերը, ապազգային մարդկանց։ Մուրացանի իդեալական հերոսն առաքյալն է, որի շուրջ հյուսելով հասարակականուտոպիայի իր գաղափարը՝ միաժամանակ ցույց է տվել ռոմանտիկական այդ պատրանքների փլուզումը («Խորհրդատր մի անձնուհին»,1889, «Լուսավորութեան կենտրոնը», 1890, «Նոյի ագռաւը»,1899, «Առաքեալը»,1902)։ Հայ դասական պատմավեպի նվաճումներից է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն (1896)։

Րաֆֆի

1870_1880-ական թվականների գրականության կենտրոնական դեմքը Րաֆֆին է։ Հրապարակախոսական և քննադատական հոդվածներում, չափածո և արձակ գործերում նա արձագանքել է ժամանակաշրջանի կենսական հարցերին, լուսաբանել սոցիալական և ազգային-քաղաքական հրատապ խնդիրները, ուղղորդել մտավոր և գրական շարժումը։ «Սալբի» (1866), «Հարեմ» (1868), «Խաչագողի յիշատակարանը» (1873) վեպերում և մի շարք պատմվածքներում («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմէն», 1872, «Մի օրա վար հող», 1873 և այլն) Արտացոլել է պարսկական ավատատիրական իրականութունը։ «Զահրումար» (1871), «Ոսկի աքաղաղ» (1878) և «Մինն այսպես, միան այնպես» (1890) վեպերում պատկերել է արևելահայ առևտրականության բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ «Ջալալէդդին» (1878), «Խենթը» (1880), «Կայծեր» (1883-1887) ծրագրային- քաղաքական վեպերում Րաֆֆին պատկերել է արևմտահայության ողբերգական վիճակը թուրքական տիրապետության տակ և առաջադրել ազգային-ազատագրական պայքարի ուղին։ Այնուհետև ընդհանրացնելով պատմության փիլիսոփայությունը՝ հայ ժողովրդի ազատագրության պայքարը հանգեցրել է ազգային հեղափոխության գաղափարին («Դաւիթ Բեկ», 1881, «Սամուէլ», 1888)։

Հակոբ Պարոնյան

Երգիծական, հրապարակախոսական հոդվածներում, կատակերգություններում («Երկու տէրով ծառայ մը», 1865, հրատարակվել է՝ 1911, «Ատամնաբոյժն արեւելեան»,1868), արձակ գործերում («Ազգային ջոջեր», 1874 «Կսմիթներ», 1874-1877, «Հոսհոսի ձեռատետրը»,1880, «Քաղաքավարութեան վնասները», 1886-1887, «Խօսակցութիւնք մեռելոց», 1886_1887) ծաղրել է 19-րդ դարի հայ ազգային, հասարակական կյանքը, ընտանեկան կենցաղն ու բարքերը։ Երգիծական ժանրի կատարյալ նմուշներ են «Պաղտասար աղբար» (1886-1887) կատակերգությունը և «Մեծապատիւ մուրացկաններ» (1887) վեպը, որոնք առանձնանում են խոսքի, կերպարների և դրության ընդգծված կոմինուզմով.

Գրիգոր Զոհրապ

Ռեալիստական գրական ուղղության խոշոր նվաճումներից է նովելի (նորավեպ) ժանրը, որը գեղագիտական կատարելության է հասել Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունում։ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911) նովելների ժողովուրդների հերոսները նյութապաշտ հասարակության գռեհիկ և կոպիտ բարքերի զոհերն են։ Նովելներում Զոհրապը բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո («Այինկա», «Ռեհան», «Արջի սեր, արջի բարի», «Ձաբուղոն», «ճեյրան»)։

Լևոն Շանթ[

Լևոն Շանթը  գրական ուղին սկսել է ռոմանտիկական չափածո տեղծագործություններով ու վիպակներով («Լերան աղջիկը», «Երազ օրեր» 1894, «Դուրսեցիներ», 1895, «Վերժին», 1897, «Դերասանուհին», 1899)։ Շանթի ստեղծագործության մեջ առավել արժեքավորը նրա դրամատուրգիան է («Հին աստուածներ», 1909, հրատարակվել է 1912, «Կայսր», 1916, «Շղթայուածը», 1921, «Ընկած բերդի իշ խանուհին»,1923, «Օշին Պայլ», 1932)։ «Հին աստվածներ» պատմափիլիսոփայական դրամայում խորհրդապաշտաայլաբանական պատկերներով ներկայացրել է հեթանոս աստվածներին և քրիստոնեական եկեղեցին, արծարծել է աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության հարցերը։ Ըստ Շանթի՝ ունայն են կրքերն ու բնազդները, իրական է միայն Սուրբ Հոգին և «վեր՝ դեպի Աստված խոյացող միտքը»։

No comments:

Post a Comment