Tuesday 1 July 2014

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Մեր միջավայրը շատ աղտոտված  է:  Մարդկանց մեջ տպավորվել է թե յուրաքանչյուր տարածք , ուր չկա խանութ կամ ինչ-որ կարևոր հիմնարկ, կարելի է ծառայեցնել աղբաման: Բացի այդ , նույնիսկ աղբամանները շատ վատ են անդրադառնում մեր առողջության վրա: Աղբը չի տեսակավորվում, եթե աղբերը դասավորեինք  ըստ տեսակների ստիպված չէինք լինի շնչել այդ զզվելի օդը: Ամեն մեկս պետք է ,նախ  մեր մեջ սերմանենք , իսկ հետո սովորեցնենք մնացածին շրջակա միջավայրը մաքուր պահելու մտածողությունը: Տհաճ է, երբ փողոցով քայլելիս  քամին կողքովտ անցկացնում է տարբեր տեսակի և չափի աղբ, իսկ ինչ հաճելի է, երբ քայլում ես մաքուր տեղով, քիթդ փակած ման չես գալիս  : Ես այս խնդրի լուծումը տեսնում եմ աղբը տեսակավորելու և մարդկանց , իրենց քաղաքը մաքուր պահելու գիտակցություն ներշնչելով: 



No comments:

Post a Comment