Friday 18 April 2014

Հասարակ իրիկուն է, աղմկոտ փողոց...

Հասարակ իրիկուն է, աղմկոտ փողոց...
Սովորական դարձած ձայներ են շշնջում ականջիս: Լռում եմ, չգիտեմ ինչ խոսեմ։ Ուղեղս, հոգիս ,աչքերս խոսում են, իսկ շուրթերս ներս են քաշում ծխախոտի թույնը։ Տարօրիկնակ է... ինչ- որ բան եղավ։ Կարծես` տանը չեմ, այլ շրջում եմ փողոցներով։ Ուզում եմ վերադառնալ ու կրկին շնչել ։ Կարոտել եմ էն հին ու ջերմ ժամանակները, որ հիմա խորթ են դարձել։ Էս մտքերն են, որ դարձրին ինձ ուժեղ, իսկ հիմա ստիպում են ընկնել նորից։ Ընկնել այնտեղ, ուր ոչինչ չկա, ուր փոխվել է կյանքը` դառնալով ներկա : Կյանքը մեզ համար կռիվ ա դարձել, ծնվել ենք կռվելու համար, կռվում ենք իսկական ապրելու համար...

Վրաստանի դեսպանը, Վրաստանն ու մեր վրաց ընկերները

Ինչպես գիտես ես սովորում եմ վրացերեն: Դասերը շատ հետաքրքիր են անցնում ու բազմաբովանդակ:
Ապրիլի 14-ին, կրթահամալիրի ավագ-դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ մեր ակումբի՝ Վրացախոսների բաց դասը: Ներկա էր տիար Բլեյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին և դեսպանատնից այլ աշխատողներ: Դասի ընթացքում խոսեցինք մեր նախագծերի, կայքի, բլոգի, Դպիրի մասին: Լավագույն վրացերեն իմացողներին՝ Սամվելին ու Սոնային նվերներ տվեց դեսպանը: Նա շատ տպավորված էր և ուրախ, որ մեր կրթահամալիրում աշակերտները հնարավորություն ունեն սովորելու վրացերեն:
Մայիսին պետք է մասնակցենք Թբիլիսիում կայանալիք «Ընթերցում ենք Ռուսթավելի» մրցույթին և արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Վստահ ենք, որ մրցույթին պատշաճ կներկայացնենք Հայաստանն ու կրթահամալիրը:
Շուտով՝ մի քանի օրից նաև կայցելել Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները: Անհամբեր սպասում ենք մեր վրաց ընկերներին:

Առաջին աշխարհամարտ կամ առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին Համաշխարհային Պատերազմը մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկն է։ Պատերազմին ներգրավվեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը։ Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո։
Պետությունների գլխավոր նպատակը.
Անտանտ (Եռյակ միություն)
Ֆրանսիա
Լուծել 1870 թԳերմանիայից կրած պարտության վրեժը
Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը
Մեծ Բրիտանիա
Պահպանել իր գաղութները
Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները
Ռուսաստան
Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում
Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։
Քառյակ դաշինք
Գերմանիա -
Ձեռք բերել նոր գաղութներ
Հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում
Օսմանյան կայսրություն
Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը
Ավստրո-Հունգարիա
Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին
Իտալիա (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ)
Ընդլայնել գաղութների տարածքը
Բուլղարիա (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ) -
Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում
Պետությունները, բացի նշված քաղաքական նպատակներից, հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։ Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները։ Մյուս՝ փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավակնություններ, հարեցին այս կամ այն կողմին ինքնապաշտպանության նպատակով։

1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը։

Wednesday 16 April 2014

The impact of school computers use on school children's activities and development


A school library (or a school library media center) is a library within a school where students, staff, and often, parents of a public or privte school have access to a variety of resources. The goal of the school library media center is to ensure that all members of the school community have equitable access "to books and reading, to information, and to information technology." A school library media center "uses all types of media... is automated, and utilizes the Internet [as well as books] for information gathering." School libraries are distinct from public libraries because they serve as "learner-oriented laboratories which support, extend, and individualize the school's curriculum... A school library serves as the center and coordinating agency for all material used in the school." Researchers have demonstrated that school libraries have a positive impact on student achievement. More than 60 studies have been conducted in 19 U.S. states and one Canadian province. The major finding of these studies is that students with access to a well-supported school library media program with a qualified school library media specialist, scored higher on reading assessments regardless of their socio-economic statuses. In addition, a study conducted in Ohio revealed that 99.4% of students surveyed believed that their school librarians and school library media programs helped them succeed in school. A report that reported similar conclusions was compiled by Michele Lonsdale in Australia in 2003

<< Sleep Study >>


Our modern day hectic lifestyle has made peaceful sleep a rarity for most people. Many of those who suffer from sleep disorders visit doctors in the hope of overcoming their problem. Doctors in turn prescribe sedative drugs to their patients so that they get much needed sleep, and advise them certain physical exercises. However, despite trying all of these remedies very often the sleep disorder continues to cause problems for many people. It is important to understand that sleep disorders and problems such as insomnia, sleep walking, recurrent nightmares, or sleep paralysis can also have their root cause in the spiritual dimension. This means that only a spiritual solution, such as chanting the Name of God along with spiritual healing remedies, can help remedy the situation.

Usain Bolt



Usain St. Leo Bolt OJ CD born 21 August 1986 is a Jamaican sprinter widely regarded as the fastest person ever. He is the first man to hold both the 100 metres and 200 metres world records since fully automatic time measurements became mandatory in 1977. Along with his teammates, he also set the world record in the 4×100 metres relay. He is the reigning Olympic champion in these three events, the first man to win six Olympic gold medals in sprinting, and an eight-time World champion. He was the first to achieve a "double double" by winning 100 m and 200 m titles at consecutive Olympics 2008 and 2012 and topped this through the first "double triple" including 4×100 m relays. Although gaining worldwide popularity for a sprint double victory at the Beijing Games, Bolt has had more victories as 200 m runner. While he had not won any significant 100 m title prior to the 2008 Olympics, he had won numerous crowns in the 200 m event at the youth, junior and senior levels. Further, at the 2013 World Championships in Moscow, Bolt completed a hat-trick of 200 m world titles by winning his 3rd straight gold in the event. His 2009 record breaking margin for 100 m, from 9.69 seconds his own previous world record to 9.58, is the highest since the start of fully automatic time measurements. Bolt's achievements in sprinting have earned him the media nickname "Lightning Bolt", and awards including the IAAF World Athlete of the Year, Track & Field Athlete of the Year, and Laureus Sportsman of the Year three times. He is the highest paid athlete ever in track and field. He has been called the world's most marketable athlete. By winning 3 gold medals at the 2013 World Championships, Bolt became one of the most successful athletes in the 30-year history of the athletics world championships.

Եղիշե Չարենց /հայոց լեզու/ նախագիծ

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:


1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:


1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:


1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:


Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:


Կարդալ.

<<Անվերնագիր>>

<<Մահվան տեսիլ>>

<<Դանթեական առասպել>>

<<Գանգրահեր տղան>>

<<Անակնկալ հանդիպում>>

<<Դեպի լյառն Մասիս>>


Անգիր.
<<Վահագն>>
<<Ես իմ անուշ Հայաստանի>>
<<Էլի գարուն կգա>>
<<Հեռացումի խոքսեր>>
<<Տաղ անձնական՚՚>>

<< Կոմիտաս >> Նախագիծ



Կենսագրությունը ` Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր… «Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։ 1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ: 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար: 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ… http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD http://komitas.am/arm/brief.htm
Ստեղծագործությունները ` Ստեղծագործելով հիմնականում վոկալ ժանրում՝ Կոմիտասն անտարբեր չի գտնվել նաև գործիքային երաժշտության հանդեպ։ 1906 թվականին Փարիզում նա ստեղծեց դաշնամուրային պարերի իր ցիկլը, որը կոմպոզիտորի հազվագյուտ գործիքային ստեղծագործություններից է։Հետաքրքիր է, որ ցիկլի վեց պարերից և ոչ մեկում կոմպոզիտորը նպատակ չի ունեցել վիրտուոզային կատարողականություն ցուցադրել։ Այդուհանդերձ, դաշնամուրային ֆակտուրան հարուստ է ու գունեղ։ Ինչպես բոլոր ստեղծագործություններում, այնպես էլ պարերում Կոմիտասն, առաջին հերթին, հանդես է գալիս որպես ազգագրագետ՝ դաշնամուրը դարձնելով ինքնատիպ նվագախումբ և հնարավորինս պահպանելով ժողովրդական գործիքների տեմբրային յուրահատկությունները։Պարերում Կոմիտասն հատուկ նշել է դրանց տարածման վայրերը։ Հեղինակային նշումներն օգնում են թե՛ կատարողին, թե՛ ունկնդրին ավելի խորն ըմբռնել պարի էությունն ու բնույթը։ Առաջին պարը՝ «Երանգին» (Երևանյան պար) աչքի է ընկնում կանացի պարերին հատուկ նրբագեղությամբ և նազանքով։Վերջինս ստեղծվում է մեղեդու օկտավային կրկնապատկման շնորհիվ, իսկ ենթաձայներն օգնում են պատկերելու հարվածային գործիքների կշռույթային գծագիրը։ «Ունաբի»-ում (Շուշվա պար) կոմպոզիտորը նշել է. «քնքուշ և վեհ»։ Այն աչքի է ընկնում մեղեդայնությամբ, նրբությամբ և թափանցիկ ֆակտուրայով։Հաջորդ երկու պարերում՝ «Մարալի»-ում (Շուշվա պար) և «Շուշիկի»-ում (Վաղարշապատի պար) Կոմիտասը ստեղծել է ժողովրդական գործիքների հնչողության տպավորություն։ Առաջինում դաշնամուրն հնչում է ինչպես դափը, իսկ երկրորդում՝ թառը։Ցիկլում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Ետ ու առաջ»-ը (Կարնո պար). այն տղամարդկանց խմբապար է և աչքի է ընկնում առույգ ու առնական բնույթով։ Այստեղ Կոմիտասը ստեղծում է շվիի և դհոլի hնչողության տպավորություն։ Ցիկլի վերջին պարում՝ «Շորոր»-ում (Կարնո պար) նշված է. «վեհ և հերոսաբար»։ Վեհություն, հանդիսավորություն, զսպվածություն արտահայտելու համար կոմպոզիտորն ընտրել է ցածր ու խուլ ռեգիստրը։ Առնական, կամային պարը բնութագրում է ուժեղ ու հպարտ մարդկանց, որոնց գործողություններն ու շարժումները միասնական են և միաձույլ։Դաշնամուրային այս պարերն ինքնատիպ և բարձրարժեք ստեղծագործություններ են, որոնք ներշնչման աղբյուր են հանդիսացել շատ կոմպոզիտորների համար։ Օրինակ, □«Վաղարշապատի պարի»՝ լարային քառյակի համար արված Սերգեյ Ասլամազյանի, դաշնամուրի համար արված Առնո Բաբաջանյանի մշակումները հայ երաժշտական արվեստի հիասքանչ նմուշներից են։ Նամակները և այլն ...Ձեր նամակն ինձ շատ ուրախացրեց: Շուշիկն իր «Րանգին ու հէքիարին» կստանայ այստեղից, իսկ «Շորորը»՝ այնտեղից... Երկրորդ և աւելի կարեւորն է այս: Հայ եղանակները, ինչպէս նոցա ոգին պահանջում է, ներդաշնակելը որքան պարզ է, նոյնքան աւելի դժուար է, յետոյ, դեռ մենք՝ հայերս, պէտք է մեզ համար ոճ ստեղծենք ու ապա թէ յամարձակ առաջ գնանք: Ես դեռ ցարդ ստացել եմ ուրիշներից և այժմ նոր եմ սկսում (ըստ իմ հասկացողութեան և ճաշակի, նախապատրաստութեան ու պաշարի) հայ եղանակներին համաձայն ոճով դաշնակել: Ժամանակ է լինում, որ ես ընկղմած եմ կատարելապէս միայն հայ երաժշտութեան մէջ և ահա այն ժամանակ ես գրում եմ, ստեղծում եմ այնպիսի բան, ինչպիսին յարմար է մեր երաժշտութեան ոգուն. բայց լինում է և ժամանակ, որ, առանց իմ կամքի, ընկնում եմ մի այնպիսի երեւակայութեան շավղի վերայ, որ կամ հայկական չէ, կամ նորա կողքիցն է անցնում: Բայց և այնպէս, ես պիտի հասնեմ նպատակիս, նոյնիսկ, եթէ ամբողջ կեանքս իսկ վրայ դնեմ: Դորա համար շատ թանգ են իմ սրտակից բարեկամներիս իւրաքանչիւր, նոյնիսկ չնչին համարած կամ բծախնդիր նկատողութիւնն Սիրելի Մարգարիտ, երը: Ես կատարեալ չեմ, ինչպէս բոլոր մարդիկ, բայց կատարելութեան ձգտող, նոյնիսկ այն դէպքում, երբ ես մերժում եմ մէկի կարծիքը, թէև մերժում եմ առժամանակ, բայց այդ ինձ մտածել է տալիս, թէ ինչո՞ւ այս կամ այն կտորը դուր չէ եկել մէկին կամ միւսին, և ես աշխատում եմ հարցը լուծել: Էլ տեղ չկայ: Շատ ու շատ սիրալիր բարևներ քեզ, Շուշիկին, Լուսիկին ու նորա մօրն ու հօրը, մայրիկին ու թոռնիկին, Արմենուհուն ու բժշկին: Ողջ լինէք բոլորդ էլ: Այս շաբաթ օր ճանապարհ եմ ելնելու դէպի Կովկաս և Թիֆլիզ: Բաթումէն կգրեմ կամ կհեռագրեմ քեզ գալու օրս, ու մի լաւ կուշտ ու կուռ կխօսենք իրար հետ: Շատ ուրախ եմ, որ վերջապէս ամուսնացել ես և մինչև իսկ ժառանգդ պատրաստել արքայական գահիդ համար, ես էլ ասում եմ, թէ էս ի՞նչ Soprano է, որ լսում եմ հեռաւոր ամպերի մէջէն և Թիֆլիզի հորիզոնէն, դու մի ասա մեր Թստեբանն է եղել՝ հափշո՜ւն է եղել: Մի գամ, տես քեզ որքա՜ն եմ ծեծելու՝ խորտուխաշիլ եմ անելու, որ մէկ էլ չհիւանդանաս. ժամանակ ես գտել, հը՞: Լրագրերի մէջ կարդացել էի հիմնած երեժըշտական միութեանդ մասին և իսկոյն գուշակեցի, որ դուն ես շարժել քաղաքիդ երաժշտական ճահիճները, և աւելի ուրախացայ, որ ապագան ապահովելու համար հրաժարուել ես նախագահութենէն, զի գորտերը պիտի գրգռէին քու դէմ, ապրիս, պաչիկս, Թստեբան ջան: Բանիւ բերանոյ կխօսենք իրար հետ, սպասում եմ նախարարի թոյլտւութեան Պետերբուրգէն, առանց որի կարող չեն հոգևորականները Կովկաս անցնել, արգելք չեն յարուցանի, զի դեսպանի հետ աղբէր ենք եղել: Շատ ու շատ բարևներս և օրհնութիւններս Սաթիկիդ (ո՛չ Արազեանի), որ քեզ համար լաւ ու անձնուէր ընկեր է հանդիսացել, և քեզ ու պզտիկիդ՝ ջերմ համբոյրներով. գալու եմ և նոր պսակելու եմ, էն թաւուր չէ, չե՛մ ընդունում: Քոյդ Կոմիտաս Սիրելի Սպիրիդոն ջան, http://komitas.am/arm/letters.htm Հրաչյա Աճառյան. Հուշեր Կոմիտասի մասին «…Ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասի կողմեն այնքան անուշ երգելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան: Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ և ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար… Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրված էր հայկական ձայնանիշներով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գնացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա` մեղքս շատ շուտ կքավեմ` հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն ու պարերգներեն»: Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ` Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով` ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը»: https://www.facebook.com/ArmenianMelodies/posts/459033554141584
Այս շաբաթ օր ճանապարհ եմ ելնելու դէպի Կովկաս և Թիֆլիզ: Բաթումէն կգրեմ կամ կհեռագրեմ քեզ գալու օրս, ու մի լաւ կուշտ ու կուռ կխօսենք իրար հետ: Շատ ուրախ եմ, որ վերջապէս ամուսնացել ես և մինչև իսկ ժառանգդ պատրաստել արքայական գահիդ համար, ես էլ ասում եմ, թէ էս ի՞նչ Soprano է, որ լսում եմ հեռաւոր ամպերի մէջէն և Թիֆլիզի հորիզոնէն, դու մի ասա մեր Թստեբանն է եղել՝ հափշո՜ւն է եղել: Մի գամ, տես քեզ որքա՜ն եմ ծեծելու՝ խորտուխաշիլ եմ անելու, որ մէկ էլ չհիւանդանաս. ժամանակ ես գտել, հը՞: Լրագրերի մէջ կարդացել էի հիմնած երեժըշտական միութեանդ մասին և իսկոյն գուշակեցի, որ դուն ես շարժել քաղաքիդ երաժշտական ճահիճները, և աւելի ուրախացայ, որ ապագան ապահովելու համար հրաժարուել ես նախագահութենէն, զի գորտերը պիտի գրգռէին քու դէմ, ապրիս, պաչիկս, Թստեբան ջան: Բանիւ բերանոյ կխօսենք իրար հետ, սպասում եմ նախարարի թոյլտւութեան Պետերբուրգէն, առանց որի կարող չեն հոգևորականները Կովկաս անցնել, արգելք չեն յարուցանի, զի դեսպանի հետ աղբէր ենք եղել: Շատ ու շատ բարևներս և օրհնութիւններս Սաթիկիդ (ո՛չ Արազեանի), որ քեզ համար լաւ ու անձնուէր ընկեր է հանդիսացել, և քեզ ու պզտիկիդ՝ ջերմ համբոյրներով. գալու եմ և նոր պսակելու եմ, էն թաւուր չէ, չե՛մ ընդունում: Քոյդ Կոմիտաս Սիրելի Սպիրիդոն ջան, http://komitas.am/arm/letters.htm
 Հրաչյա Աճառյան. Հուշեր Կոմիտասի մասին «…Ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասի կողմեն այնքան անուշ երգելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան: Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ և ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար… Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրված էր հայկական ձայնանիշներով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գնացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա` մեղքս շատ շուտ կքավեմ` հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն ու պարերգներեն»: Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ` Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով` ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը»: https://www.facebook.com/ArmenianMelodies/posts/459033554141584

Էկոլոգիա նախագիծ 2-րդ

Իմ կարծիքով էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշը,`դրանք անօրգանական միացություններն են (Ածխաջրեր, ճարպեր , սպիտակուցներ և այլն )` << C O2 , N 2 և այլն >> : Որոնք կապ են հաստատում էկոհամակարգերի կենդանի և անկենդան , օդային և ջրային միջավայրերի միջև : Կարևոր գործառույթ են իրականացնում Պրոդուցենտները` (Բույսեր և ֆոտոսինթեզ իրականացնող մանրեներ ) : Սրանք պարզ անորգանական նյութերից , արևի էներգիայի միջոցով սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ իրենց հերթին սնունդ են հանդիսանում մնացած այլ օրգանիզմների համար : Էկոհամակարգերում բոլոր տարեր կատարում են ինչ որ գործառույթ , եթե դրանցից մեկը չկատարի իր գոռծառույթը ` դա կազդի ամբողջ էկոհամակարգի վրա : Այսինքն էկոհամակարգը տարերի ամբողջականություն է , որում ամեն մի տար ` նյութ կատարում է որոշակի գործունեություն և մեկի թերի աշխատանքի կամ ընդանրապես գործառույթը չիրականացնելու հատևանքով , կխաթարվի ամբողջ էկոհամակարգը : 2. Մեզ շրջապատում են բազմաթիվ էկոհամակարգեր և կխոսենք մի քանիսի մասին : Ներկայում մեր երկրում ունենք մենք ջրային և հողային `այսինքն անտառային էկոհամակարգերի խնդիրներ : Ջրային էկոհամակարգերից արդիական հիմնախնդիր է համարվում Սևանա լճի ` ավազանի հիմնախնդիրը : Ջուրը բավականին աղտոտված է և շարունակվում է աճել ախտոտվել : Լճից վերանում է Իշխան ձուկը : Ու փաստորեն լճում ստեղծվել է ոչ բարենպաստ պայմաններ , որոնք խոչնդոտում են նպաստավոր պայմաններ ստեղծվելուն ,` այսինքն գոյատևման ու զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններին : Բացի այդ անընդատ տեղի է ունենում, լճի մակարդակի փոփոխություն : Այսինքն մակընթացություն և տեղատվություն : Լիճը ազգային պարկերի թվում է և կան հատուկ հանձնաժողովներ ` կազմակերպություններ , որոնք զբաղվում են դրա խնդիրների լուծման և պահպանման հիմնախնդիրներով : Հողային տարածքների խնդիրներ են համարվում Հ.հ անտառային տարածքների : Խոսրովի անտառը , որը համարվում է ազգային պարկ ` արքելոց : Արգելոցի կենդանական և ինչպես նաև բուսական աշխարհը գտնվում է Կարմիր գրքում : Արդիական խնդիր է համարվում որսագողությունը : Արգելոցից գրեթե վերացման շեմին է գտնվում Բեզուարյան այծը : Եվ վերջինիս վրա խիստ հսկողություն է սահմանված : Սակայն դա չի կասեցնում որսագողությանը ու որսագողերին : Այսօր էլ է տեղի ունենում այս ամենը և իբրև թե այս ամենով ` խնդիրներով զբաղվողներ կանն : 3. Մեծ է մարդու ազդեցությունը ու նշանակությունը Էկոհամակարգերի վրա : Մարդը իր կենագործունեությամբ ազդում է էկոհամակարգի կայուն ու լիարժեք աշխատանքի վրա :Առաջին հերթին սա վերաբերում է էկոհամակարգի աղտոտմանը : Մարդը աղտոտում է շրջակա միջավայրը : Շրջակա իջավայրի մասն են համարվում` հողային , ջրային և օթային տարածքները ` էկոհամակարգերը : Հողային տարածքներից մարդը կարող է, իր ազդեցությունը ունենալ Անտառների և նրա բուսական ու կենդանական աշխարհի վրա : Մարդը ազդում է Անտառային էկոհամակարգի վրա ` Անտառահատումներով , Աղտոտելով, կենդանական ու բուսական աշխարի վերացմամբ : Ջրային էկոհամակարգերում մարդը կարող է ազդեցություն ունենալ իր գործունեությոմբ ` Աղտոտելով , Ձկնորսությամբ , Ռեսուրսի ոչ ճիշտ օգտագործմամբ: Օդային տարածքի `էկոհամակարգի վրա մարդը ազդում է ` թունավոր արտանետումներով , ավտոմեքենաների արտանետումներով և այլն : Կարևոր նշանակություն ունի նաև ջերմոցային էֆետի ուժեղացումը … 4. Ֆոսֆոր Բույսերը կուտակում են ֆոսֆորը, ապա մատակարարումմարդկանց ու կենդանիներին: Ֆոսֆորի օրգանական միացությունների պարունակությունը մարդու արյանմեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինը հաստատուն է :Բնության մեջ ֆոսֆորը(ինչպես և կենսական նշանակություն ունեցող մյուստարրերը) շրջապտույտ է կատարում: Բնահողից այնկլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու ևկենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում էբնահող: Բույսերը չենկարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվողֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում ենֆոսֆորական պարարտանյութեր:Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիներիոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր էծառայում բուսական սնունդը ։ Ազոտ Ազոտի հիմնականմասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելիփոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանան օրգանիզմներում: Հողից յուրացնելովհանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում ենսպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների,քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ուկենդանիների մնացորդները քայքայվելով անջատում ենազատ ազոտ:Հողում ապրող որոշբակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածումամոնիակի ու հանքային աղերի:Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտըփոխարկում են ամոնիակի ու նի-տրատներիր:Դրա հետեվանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որնօքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպեսազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ: Ածխածին Բնության մեջ ածխածնի շրջապտույտին մասնակցում են կենդանի օրգանիզմները: Ցամաքային և ջրայինբույսերը լուսասինթեզի շնորհիվ կլանում են մթնոլորտում ու ջրային ավազանում պարունակվողածխաթթվական գազը և սինթեզում ածխաջրեր:Կենդանիները իրենց հերթին, սնվելով բույսերով,մասնակցում են ածխածնի շրջապտույտին:Ցամաքում կրաքարային մեծ կուտակումներնառաջացել են միլիոնավոր տարիների ընթացքում ծովայինկենդանիների կմախքների քայքայումից: Այդշարժընթացները երկար ժամանակով ածխածինը հանումեն շրջապտույտից, և այդպիսի «դանդաղաշարժ»ածխածնի պաշարները շատ անգամ գերազանցում ենմթնոլորտում և բնական ջրերում պարունակվող ածխածնի(CO2-ի ձևով) քանակը:Մահացած կենդանի օրգանիզմներիկուտակումները ժամանակի ընթացքում առաջացնում ենտորֆ, ածուխներ ,նավթ ,հումուս: Տարեցտարի մեծանումէ մարդու տնտեսական գործունեության հետևան ովանջատված CO2ի քանակը, որը, դառնալովջերմոցային էֆեկտի պատճառ, սպառնում է Երկրագնդի կլիմայի տաքացմանը:

Համեմատություն `(Բնական Գազ, Նավթ և Ածուխ)

Դիտարկելով այս վառելիքային ռեսուրսները կարող եմ ասել , որ երեքի դերն էլ մեծ է մեր կյանքում : Օրինակ ՝ Նավթից ստանում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին անհրաժեշտ ՝ բենզին ու դիզելային վառելիք : Իհարկե մեծ վնաս է հասցվում բնությանը, ՝ աղտուտվում է ջրային շերտը եթե իհարկե Նավթի պաշարները գտնվում են ծովի , օվկիանոսի հատակին : Եվ նավթի պաշարները անսպառ չեն , ուստի մի օր այն ավարտվելու է , չհաշված այն քանակությունը որը կառաջանա հազարավոր տարիների ընթացքում : Ընդանուր առմամբ ի տարբերություն Ածխի , Նավթի արդյունահանումից ավելի շատ վնաաս է հացվում : Ածուխը որպես օգտակար հանածո ՝ ամենաէժանն , ամենատարածվածն և շրջակա միջավաիյրի համար ամենաանվտանգավորն է : Նրա վնասը հիմնականում կայանում է նրանում որ ածուխը այրվելով ախտոտում է մթնոլորտը ուստի վնաս է հասցվում նաև բնությանը , ածխի այվելու հետևանքով մթնոլորտում ավելանում է Ածխածնի քանակությունը ու նպաստում է կլիմայի գլոբալ տաքացմանը և Ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը : Իսկ բնական գազը հանածո վառելիքներից ամենամաքուր այրվողն է ու ամենահարմարն է օգտագործելու համար : Սկել է մեծ տեմպերով տարածվել բնական գազը որպես ավտոմեքենաների համար վառելիք, իր Էժան և էկոլոգիապես համեմատաբար ավելի մաքուր լինելու պատճառով : Բնական գազի այրման հետևանքով առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի , ընդորում ավելի քիչ քան նավթի, ՝ բեզինի այրման հետևանքով : Այս ամենից հետևություններ անելիս կարող ենք ասել , որ այս բոլոր 3 հանածոներն իրենց արդյունահանումից ու օգտագործումից թողնում են վնասներ ՝ մթնոլորտի , բնության , էկոհամակարգերի և այլ ոլորտների վրա որն ավելի քիչ , որն էլ համեմատաբար ավելի շատ :